Orange. Երևանի բնակիչը կստանա տոմս դեպի Ռուսաստան
Այսօր հայտնի է դարձել, թե որ երկրից է գրանցվել անցած շաբաթվա՝ հուլիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը, ինչպես նաև այն բաժանորդի անունը, ով ստացել էր այդ զանգը: Վերջինս Երևանի բնակիչ Ռիմա Ավետիսյանն է, ում զանգահարել էր ամուսինը Ռուսաստանից: Այսօր Ռիման Orange-ի գրասենյակում ստացավ Ռուսաստան մեկնելու տոմսի հավաստագիր:
« Շնորհավորում ենք Ռիմային, հուսով ենք, որ անակնկալը ստացվեց, և նրա համար իսկապես սպասված նվեր էր այս ճամփորդությունը: Մոտակա շաբաթների ընթացքում մենք շարունակելու ենք ամեն երկուշաբթի օրվանից հաշվել մուտքային միջազգային զանգերը, այնպես որ դեռ շատ հաջողակներ են գրացվելու: Մեր մյուս բաժանորդներին պարզապես խորհուրդ կտանք խրախուսել արտերկրում ապրող իրենց ազգականներին ու մտերիմներին ավելի հաճախ զանգահարել իրենց Orange համարին », ասել է Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Ընկերության մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ մինչև հուլիսի 28-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Հաջողակ բաժանորդները կկարողանան իրականացնել իրենց ճամփորդությունն առաջիկա ամռան ընթացքում` իրենց նախընտրած ժամանակահատվածում:
Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան