Ռուս զբոսաշրջիկներին հետաքրքրում է Հայաստանը
Գիդերի պակաս, մատուցվող ծառայությունների բավականին բարձր գներ: Երկու կարևորագույն պատճառ, որոնք չեն խթանում Հայաստանում տուրիզմի զարգացմանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս երկու պատճառն առանձնացրեց «Армения туристическая» ամսագրի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը:
Ռուսալեզու ամսագիրը, ըստ նրա, նպատակ ունի Ռուսաստանում ըստ պատշաճի ներկայացնել Հայաստանը, այդպիսով էլ ավելի մեծացնելով հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ: «Ռուսաստանում բացակայում էր Հայաստանի վերաբերյալ տպագիր մամուլ»,- ասաց Լ. Հովհաննիսյանը` հավելելով, որ սա նաև պետական նշանակություն ունեցող քայլ է, որն արվում է անհատ կազմակերպության կողմից:
Ամսագիրը բաժանվում է նաև Ռուսաստանում (14 հազարից 10 հազարը բաժանվում է Ռուսաստանում): Ամսագրի աշխատակից Անահիտ Գևորգյանն ասաց, որ ամսագրի առաջին համարը բավականին արագ է սպառվել, ինչը վկայում է, որ ռուս զբոսաշրջիկներին հետաքրքրում է Հայաստանը:
Ռուս զբոսաշրջիկները, ըստ Լ. Հովհաննիսյանի, հիմնականում նախընտրում են հնարավորինս շատ տեսարժան վայրեր այցելել. «Հայաստանն այն երկիրը չէ. գալ ու մնալ հյուրանոցում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան