Կանանց մեծ մասի մոտ պայուսակում առկա են ժամկետանց կոսմետիկ միջոցներ
Կանայք, որոնք օգտագործում են կիրառման ժամկետը լրացած կոսմետիկ միջոցներ, վտանգում են սեփական առողջությունը: Փորձագետների կողմից անցկացված հարցումները ցույց են տալիս, որ 57.7 տոկոս կանանց պայուսակներում առկա է ժամկետանց տեսականի, սակայն կանայք չեն շտապում ազատվել այդ տեսականուց, քանի որ ափսոսում են ծախսած գումարը: Մինչդեռ կանայք չեն էլ պատկերացնում, թե ինֆեկցիոն ինչպիսի հիվանդություններ կարող են սպառնալ մաշկին ու աչքերին. այս մասին գրում է մոսկովյան «Զդոռովայա ստոլիցա» ամսագիրը:
Համաձայն հարցման, 73 տոկոս կանանց անգամ չեն կասկածում, որ իրենց պայուսակում առկա են կոսմետիկ միջոցներ, որոնք անհրաժեշտ է անհապաղ թափել: Կանանց 1/3-ը օգտագործել է ժամկետանց աչքի սուրմա, որն անհրաժեշտ էր գցել դեռևս մեկ տարի առաջ, իսկ դա, ըստ բժիշկների, կարող է հանգեցնել աչքերի ինֆեկցիոն հիվանդության: Կանանց 7 տոկոսն էլ խոստովանել է, որ օգտագործում է աչքերի համար նախատեսված կոսմետիկ միջոցներ, որոնցից անհրաժեշտ էր ձերբազատվել դեռևս վեց տարի առաջ: