Բակո Սահակյան. Կարվի հնարավոր ամեն ինչ` զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման ուղղությամբ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր ներկա է գտնվել պլանային համաբանակային հրամանատարական հավաքին եւ հանդես եկել ելույթով: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Իր խոսքում Արցախի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը բանակաշինության գործընթացը որակել է որպես մեր պետության կենսագործունեության առանցքային ուղղություններից մեկը՝ ընդգծելով, որ առանց հզոր ու մարտունակ զինված ուժերի անհնարին է պատկերացնել հայոց անկախ պետականությունն ու նրա հուսալի ապագան: Բակո Սահակյանը նշել է, որ հենց այս խորին գիտակցությամբ է արվում և այսուհետ էլ կարվի հնարավոր ամեն ինչ` զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման, տեխնիկական հագեցվածության արդիականացման, բանակի ոգին անսասան պահելու, Հայրենիքի պաշտպանների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ:
Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել զինված ուժերի բարձրագույն հրամկազմին՝ համաբանակային հավաքի պատշաճ կազմակերպման ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում