Գարեջուրը թանկացել է մինչև 30 դրամով. Գերիշխողներ ունեցող շուկայում ստուգումներ են
Գազավորված զովացուցիչ իմպելիքների, գարեջրի, հանքային ջրի ու գարեջրի շուկաներում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիտորինգը մինչև 30 դրամով թանկացումներ է արձանագրել:
«Երեք շուկաներում էլ ունենք գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ»,- Panorama.am-ին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:
Հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ գազավորված զովացուցիչ ըմպելիքների շուկայում գերիշխող է «Կոկա Կոլա» ընկերությունը, որը զբաղեցնում է շուկայի 67.35 տոկոս:
Հանքային ջրերի շուկայում գերշխող են «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը, Ջերմուկի մայր գործարանը և «Բյուրակն», երեքը միասին զբաղեցնում են շուկայի 75.1 տոկոսը:
Գարեջրի շուկայում գերիշխող են «Երևանի գարեջուր», «Գյումրի» և «Կոտայք» ընկերությունները. միասին զբաղեցնում են շուկայի 78.88 տոկոսը:
Հաշվի առնելով այդ, հանձնաժողովն արդեն սկսել է ուսումնասիրություններ իրականացնել շուկաններում: Բոլոր նշված ընկերություններին ուղղված գրություններ են ուղարկվել, խնդրել օրենքով սահմանված 7-օրյա ժամկետում տրամադրել հիմնավորումներ գների բարձրացման վերաբերյալ:
«Նրանց տրամադրած տեղեկատվությունն իհարկե հիմք է, բայց ոչ բավարար, մենք նաև այլ աղբյուրներով ենք փորձում ճշտել: Համադրելով այդ ամենը , կփորձենք պատկերացում կազմել շուկայում տեղի ունեցած փոփոխության վերաբերյալ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահիօ տեղակալ Արմեն Ալավերդյանը Panorama.am-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ դրոշմապիտակների ներդրումը որևէ կերպ չի կարող ազդեցություն ունենալ հյութերի, գարեջրի վրա:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից ջուր, ըմպելիք, գարեջուր, մինչև 9% սպիրտայնությամբ խմիչք, հյութ ներմուծող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ու ՀՀ-ում այդ ապրանքներն արտադրողները պարտավոր են դրանց իրացումը կազմակերպել բացառապես դրոշմապիտակներով:
Նախորդող հրապարակում`
Արմեն Ալավերդյան. Պիտակավորումը ապրանքի գնի վրա որևէ ազդեցություն չի ունենում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները