«Կամազ»-ի հայ վարորդը չի ընդունում մեղքը. Նա կալանավորված է
18 մարդու մահվան պատճառ դարձած պատահարի մասնակից «Կամազ»-ի վարորդը` Հրաչյա Հարությունյանը երկու ամսով դատարանի որոշմամբ կալանավորվել է: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Հարությունյանի փաստաբաներն ասել են, որ նա չի ընդունում մեղքը և խնդրել են խափանման այլ միջոց ընտրել: Սակայն դատախազն ու քննիչը պնդել են կալանքը` պատճառաբանելով, թե նա օտարազգի է, չունի բնակության մշտական վայր և կարող է թաքնվել քննությունից, ճնշումներ գործադրել վկաների վրա:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Բեռնատարը բախվել է ավտոբուսին, որը բաժանվել է մասերի: 18 մարդ է զոհվել, ավելի քանը 47-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, նրանցից 37-ը դեռ հիվանդանցում են: Այսօր Մոսկվայում հայտարարած է սգո օր:
Նախորդող հրապարակումներ`
Մոսկվայում վթարի պատճառ դարձած «Կամազի» վարորդը որդու գերեզմանը սարքելու համար էր լքել Հայաստանը
18 մարդու կյանք խլած բեռնատարը շարժվել է հանդիպակաց գոտիով
Ռուսաստանում աշխատող օտարերկրացի վարորդներին ռուսական վարորդական վկայական է պարտադրվելու