«Դեղին երեխաներ»...Արդյոք հնարավոր է երեխաներին զերծ պահել գռեհիկ ինտերնետ-բովանդակություններից
Համատարած «ինտերնետացված» այս ժամանակաշրջանում նույնիսկ երեխաներն են կարողանում առանց դժվարությունների գտնել ցանկացած ինֆորմացիա տարբեր թեմաների վերաբերյալ, շատ հաճախ՝ ոչ ցանկալի:
Այս պարագայում պետք է ուժեղանա ծնողների կողմից վերահսկողությունը:
«Կան ծրագրեր, որոնք կոչվում են «Parental Control», իրենց մեջ ունեն արգելափակումներ, այսինքն՝ ծնողը կարող է տեսնել, թե ուր է մտել երեխան ու տարբեր ձևի վերահսկողական մակարդակներ վերցնել, մինչև նույնիսկ սոցցանցերի արգելափակում: Yandex-ն էլ այլ նմանատիպ հնարավորություններ է թույլ տալիս, օրինակ՝ կապի մուտքի վրա փոփոխություններ անել»,- պոռնո-կայքերից «խույս տալու» օրինակները Panorama.am-ին ներկայացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Իսկ ինչ վերաբերում է սոցցանցերում կամ «դեղին մամուլում» նմանատիպ լուսանկարներից կամ տեղեկություններից խուսափելու կամ երեխաներից «թաքցնելու» միջոցներին, մասնագետն ասաց, որ այստեղ արդեն խնդիրներ կան. Թեև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը արգելափակում է նմանատիպ բովանդակության նյութերի ու լուսանկարների տեղադրումը, բայց «եթե պրպտենք, կգտնենք ամենագռեհիկ բովանդակության նյութեր ու լուսանկարներ, որոնք ոչ թե նյութեր են, որ հղվում են այլ կայք, այլ հենց «Ֆեյսբուքում» է գրված»:
Բացի այդ, «Ֆեյսբուքը» մինչև 13 տարեկան երեխաների գրանցումն արգելում է:
Փաստորեն, ստացվում է, որ ոչ այնքան վտանգավոր են մասնագիտացված պոռնո-կայքերը, որոնք հնարավոր է հենց սկզբից արգելափակել, որքան սոցիալական հարցերի, օգտակար խորհուրդների և այլ «անմեղ» նյութերի հետ պոռնոնյութեր հրամցնող սիրողական կայքերը: Հնարավոր է` լուծումը կարող է լինել օրենսդրական միջամտությունը, որը կստիպի նման կայքերին առանձնացնել մեծահասակների համար առանձնացված ինֆորմացիան ու պոռնո նյութերը «կողպեքի» տակ այնպես, որ դրանք նույնպես հնարավոր լինի հեշտությամբ արգելափակել երեխաների համար:
Այսօր մի կողմից խրախուսվում է, որ երեխան կարողանում է օգտվել ինտերնետից, դասապատրաստման պրոցեսում հավելյալ տեղեկատվություն ստանալու համար հաճախ են երեխաները դիմում ինտերնետի օգնությանը, սակայն մյուս կողմից, իհարկե, անցանկալի է, որ երեխան «հանդիպի» այնպիսի գռեհիկ նկարների ու տեղեկատվության, որոնք տհաճ են նույնիսկ ծնողների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան