Լիպպի. «Չեմպիոնական կոչումը «Յուվենթուսի» գրպանում է»
«Յուվենթուսի» նախկին գլխավոր մարզիչ Մարչելլո Լիպպին կանխազգում է, որ Անտոնիո Կոնտեի սաները հաջորդ մրցաշրջանում ևս կդառնան Իտալիայի չեմպիոն: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Յուվենթուսը» կրկին չեմպիոն կդառնա: Իմ կարծիքով, սկուդետտոն արդեն «Յուվեի» գրպանում է: Կոնտեն` ավագի դերում, դեռևս այն ժամանակ էր խաղադաշտում ամենալավը, իսկ հիմա նա իր լավագույն կողմերն է ցուցադրում արդեն որպես գլխավոր մարզիչ: Ես միշտ եմ իմացել, որ Կոնտեն լավ մասնագետ է դառնալու:
Ինչ վերաբերում է «Նապոլիին», ապա հիմա պետք է հետևենք, թե նեապոլցիներն ինչպես կվարվեն Կավանիի վաճառքից ստացված գումարի հետ: Կարծում եմ, այս թիմը ճիշտ ընտրություն կատարեց` մարզչի պաշտոնը վստահելով Ռաֆայել Բենիտեսին: Նա բոլոր ակումբներում էլ կարողացել է հաջողակ լինել»,- նշել է Լիպպին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները