Հասարակություն 15:42 15/07/2013

Պոզները` Հայաստանի մասին...«Երբ նստեցինք սեղանի շուրջը, տանտիրոջ կինը չմիացավ մեզ։ Պառավը շարունակում էր պառկած մնալ»

Վերջերս գրախանութներում և համացանցում հայտնվել է ռուս հանրահայտ հեռուստալրագրող, հաղորդավար, Ռուսաստանի հեռուստատեսային ակադեմիայի առաջին նախագահ Վլադիմիր Պոզների` «Հրաժեշտ պատրանքներին» խորագիրը կրող ինքնակենսագրական գիրքը:

Գիրքը նա գրել է ավելի քան 20 տարի առաջ, անգլերենով: ԱՄՆ-ում այն 12 շաբաթ գտնվել է «The New York Times» թերթի՝ ամենաշատ վաճառվող գրքերի ցուցակում:

Գրքի ռուսերեն թարգմանությունն ավարտվել է միայն 18 տարի անց՝ 2008 թվականին:

Գրքում հեղինակը պատմում է իր կյանքի և ստեղծագործական ուղու մասին, վերլուծում անցյալի և ներկայի դասերը, մտորում ապագայի մասին: Գրքի գլուխներից մեկը նվիրված է Հայաստանի վերաբերյալ հեղինակի հիշողություններին:

«Մի անգամ մութ գիշերով հայտնվեցի Սևանից ոչ հեռու գտնվող սարերում, որոնց գոյությանը սպառնում էր թունելի կառուցման ծրագիրը։ Հենց այս թեմայով էի Երևանում նյութեր հավաքում։ Երկար ու շոգ օր էր. օդորակիչների մասին լսած էլ չկային։ Օրվա վերջին ինձ` տանջվածիս, նստեցրին «Վոլգա» և տարան չգիտեմ ուր։ Քնեցի մեռած քնով։ Բացելով աչքերս` մեքենայի պատուհանից սև թավշյա երկինք տեսա` ողողված աներևակայելի չափերի աստղերով, որոնք այնքան ցածր էին կախված, որ թվում էր` ձեռքով դիպչել կլինի։

Հանկարծ նկատեցի լուսինը, ավելի շուտ` դրա կեսը. Այն, կարծես, հեքիաթային մակույկ, կողքի ընկած լող էր տալիս երկնքում: Մանուկ ժամանակ «Հազար ու մի գիշերվա» հեքիաթներն ընթերցելիս` սիրում էի ուսումնասիրել պատկերազարդ նկարները, որոնցում մինարեթների աշտարակների վրա լողում էր կողքի պառկած կիսալուսինը։ Այդ ժամանակ կարծում էի, որ դա երևակայության թռիչք է` սյուժեների մտացածինությանը համապատասխան։ Ես հասկանում էի, որ կիսալուսինը չի կարող կողքի պառկած լինել։ Եվ ահա այստեղ` Սևանի ափին, ես բացահայտեցի, որ նկարները կարող են իրական լինել, որ «Հազար ու մի գիշերվա» հեքիաթներն իմ գլխավերևում են` մնում է ձեռք մեկնել...Բայց հայկական այդ գիշերով ինձ նոր բացահայտումներ էին սպասում:

Գնում-գնում էինք, հանկարծ հասանք լեռներում թաքնված մի գյուղի։ Վարորդը մեքենան կանգնեցրեց տնակներից մեկի առաջ։ Ես հետաքրքրվեցի, թե ինչո՞ւ կանգ առանք, և նա պատասխանեց, որ այստեղ ապրում են իր ընկերները, և որ ինքը սոված է, իսկ տան տերերը մեծ ուրախությամբ կկերակրեն մեզ։ Շուրջբոլորը լիակատար մթություն էր, որևէ լույս չէր վառվում, գիշերվա մեկն էր, կամ` երկուսը. բնականաբար բոլորը քնած էին արդար քնով։ Ես պատկերացրի մարդկանց վիճակը, որոնց գիշերվա չգիտեմ քանիսին արթնացնում են` Մոսկվայից ժամանած անցորդին կերակրելու համար։ Բայց նաև հասկանում էի, որ վիճելն անիմաստ է։ Վարորդը դուրս եկավ մեքենայից, նեղլիկ արահետով մոտեցավ տնակին ու թակեց դուռը։ Լույսը վառվեց, դուռը կիսով չափ բացվեց, և ես լսեցի ինձ բացարձակ անհայտ լեզվով ոչ բարձր խոսակցության հատվածներ։ Հետո վարորդը վերադարձավ ու ծխելով մանրամասնեց. «Նրանք մեզ մի քիչ ավելի շուտ էին սպասում»։ «Չէ հա,- մտածեցի ես,- ես էլ հավատացի քեզ»։ Այնպիսի լռություն էր, որ մեր շնչառությունը մեզ բարձր էր թվում։ Հանկարծ տան բոլոր լույսերը միացան, դուռը բացվեց և ինչ-որ տղամարդ բարձրաձայն ռուսերեն ասաց` համեցեք (Заходите!)։

Տունը փոքր էր, փայտե պատերով ու հատակով, համարյա առանց կահույքի. ամեն ինչ վկայում էր ծանր ու աղքատ կյանքի մասին։ Չգիտես ինչու, հիշեցի Մեծ Ընկճախտի  տարիներին Օկլահոմայի ֆերմերական տների լուսանկարները։ Բայց այդ պահի տեսածս Ամերիկայում չէր, և 30-ական թվականները չէին։ Աչքովս ընկավ տարբեր ճաշատեսակներով լեցուն սեղանը. ուտելիքը կբավարարեր տասը հոգու։ Տանտերը պինդ սեղմեց ձեռքս ու ներողություն խնդրեց, որ պետք է շտապ դուրս գա գործերով:

Շուտով պարզ դարձավ, որ տանտերը դուրս էր եկել «սպասված» հյուրի համար խորովածի գառնուկ մորթելու։ Սպասելիս՝ ուսումնասիրում էի սենյակը։ Մի անկյունում մահճակալ էր դրված, վրան պառկած էր մի ծեր կին։ Ոչ, ծեր չէ, հինավուրց։ Նա ինձ էր նայում մեծ անթարթ աչքերով, որոնք չլսված տխրություն էին արտահայտում։ Թվում էր` այդ աչքերը տեսել են ամեն բան` և՛ Հայաստանի ծաղկունքն ու փառքը, և՛ տառապանքները, և՛ հռոմեական անհաղթ լեգիոնների, բյուզանդացի բռնակալների, պարթև աղեղնավորների ու ձիավորների, անգութ թաթարների, Թեմուր քարե բռունցքի, Օսմանյան կայսրության կռացած յաթաղանների դեմ հերոսական պայքարը...նա տեսել էր այդ ամենը, այդ կնոջ աչքերում դարերի իմաստությունն էր ննջում, և նայելով այդ աչքերին՝ ինձ փոքր ու մերկ էի զգում։

Շրջվեցի ու տեսա հետևս կանգնած յոթ տղաներին։ Ուս ուսի տված, բացարձակ միանման` նրանք հագել էին իրենց տոնական կոստյումները` մեծից փոքր՝ շարք կանգնած։ Ամենաբարձրահասակը, կարծես, այդքան էլ մեծ չէր` մի տասնմեկ տարեկան կլիներ, բայց դեմքը շատ մեծական էր, այդ պատճառով 16-ամյա տղան միաժամանակ և՛ մեծ, և՛ փոքր էր երևում իր տարիքից։ Այդ ամենի մասին ես հետո հիշեցի...

Իսկ այդ պահին ինձ ցնցեցին երեխայի աչքերը. դրանք չէին տարբերվում պառավի աչքերից։ Ու տարօրինակ, անհարմար զգացում ունեցա. ինձ էին նայում երեխաներ, որոնք ի ծնե ավելի մեծ էին, քան ես` իմ մահվան ժամին։ Այդ պահին հասկացա, որ իմ կրած մշակույթը, իմ քաղաքակրթությունը ոչինչ է` նրանց պահպանածի համեմատ։ Այդ մարդկանց հաջողվել է գոյություն պահպանել որպես ազգ, պահպանել լեզուն, մշակույթը, հողը (թեպետ ոչ լիովին): Այս մարդիկ ուղիղ ժառանգներն են նրանց, ովքեր ապրել են մինչև Հռոմը, ավելի վաղ, քան Հին Հունաստանը. նրանք դեռևս առաջին փարավոնների ժամանակների եգիպտացիների ժամանակակիցն են։

Երբ նստեցինք սեղանի շուրջը, տանտիրոջ կինը չմիացավ մեզ։ Պառավը շարունակում էր պառկած մնալ` հայացքը հառած դեպի մեզ, իսկ ընտանիքի մայրը նստեց նրա մոտ և սկսեց հետևել, թե ինչպես ենք հյուրասիրվում։ Հենց դա ինձ վհատեցրեց ու զայրացրեց, և խոսեցի այդ մասին վարորդի հետ մեկ-երկու ժամից` այն բանից հետո, երբ հրաժեշտ տվեցինք ամբողջ ընտանիքին (ինչին ի պատասխան պառավը թեթևակի գլխով արեց, տանտիկինը տեղից չշարժվելով ժպտաց, իսկ երեխաները հերթով մոտեցան, ձեռքս սեղմելով հրաժեշտ տվեցին, ընտանիքի հայրն էլ արջի պես ողջագուրվեց)։

- Սա ինչ բան էր,- փրփրեցի ես,- ինչո՞ւ այդ դժբախտ կնոջը թույլ չտվին մեր սեղանին նստել։ Վերջապես մենք քսաներորդ դարի վերջին քառորդում ենք ապրում ու իբր՝ առաջադեմ երկրում։

Վարորդը գլուխը տարուբերեց և ասաց.

- Չես հասկանում, դու բան չես տեսնում։ Չնկատեցի՞ր։ Ամեն անգամ, երբ տերը ելնում էր տեղից, որ կենաց ասի, կանանց էր նայում, որ թույլտվություն ստանա։ Գլխի չընկա՞ր որ կի՛նը նրան թույլ տվեց գառը խորովածի համար մորթել։ Եթե երկու կանայք թույլ չտային, նա մեզ չէր թողնի տուն մտնել։ Այդ ձեր կանայք են նույն սեղանին նստում ձեզ հետ, բայց ոչինչ չեն որոշում, իսկ մերն այդպես չէ։ Մենք կնոջը լսում ենք, քանի որ նա է կյանքը, նա է սկիզբն ամենի։ Իսկ դու սեղան, հա սեղան...

Հերթական անգամ կուրացած սեփական մշակույթից, սեփական ավանդույթներից, ես մեծամտորեն վերաբերեցի այլ մշակույթին ու հետևության եկա, թե այս ժողովուրդը կանանց երկրորդ կարգի մարդ է համարում։ Մասնակիորեն, կարծում եմ, որ ես, այդուամենայնիվ ճիշտ էի, բայց ճիշտ էր և վարորդը, որ քմծիծաղում էր արտաքին «հավասարության» վրա, որից գոռոզանում ենք մենք` արևմուտքի քաղաքակրթության ներկայացուցիչներս։ Մի խոսքով, ես էլի մի դաս ստացա. «Մի դատիր, եթե նյութին անծանոթ ես...»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}