«Independent». Ադրբեջան. Օսկարակիրն ընդդեմ դիկտատորի
«Independent» պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին և «Տնօրենն ընդդեմ դիկտատորի» վերնագրով հոդված տպագրել:
«Արդյոք կարող է Ռուստամ Իբրահիմբեկովը հաղթել Իլհամ Ալիևին: Ալիևը, ով նախագահ է դարձել հոր` Հեյդար Ալիևի մահից հետո, փոխել է Սահմանադրությունն այնպես, որ կարողանա երրորդ անգամ առաջադրվել: Վերջինս ներգրավված է կաշառակերության հետ կապված մի շարք սկանդալների մեջ:
Հայացք գցելով երկրի նավթի հսկայական պաշարների վրա` Արևմտյան կառավարություններն աչք են փակում ադրբեջանական վերնախավի կողմից իրականացվող հանցագործությունների վրա: Նրանք իրենց սեփական մարտավարություն են իրականցնում` վերահսկողություն են հաստատում երկրի լրատվամիջոցների վրա: Վարչակազմի քննադատներն ձերբակալվում են, հաճախ «խուլիգանության» շինծու մեղադրանքներով:
Իբրահիմբեկովը ո՛չ խարիզմատիկ խոսնակ է, ո՛չ էլ ռեժիմի վաղեմի քննադատ, ավելին՝ նա ժամանակին մոտ է եղել Ալիևի և նրա հոր հետ: Իբրահիմբեկովը վախ ունի առ այն, որ իրեն կարող են սպանել կամ ձերբակալել, այդ իսկ պատճառով նա մնում է Մոսկվայում:
Ըստ իրավապաշտպան Ռեբեկա Վինսենթի՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանում աննախադեպ հետապնդումներ են իրականացվում:
«Բարեփոխումներ իրականացնելու փոխարեն՝ կառավարություները հակառակն է անում` ամեն ինչ ավելի ծանր է դարձնում»,- ասել է նա:
«Այն անկարգությունները, որին մենք ականտես եղանք շրջաններում, կարող է կանխորոշել երկրի ապագան: Սա պատմական պահ է, քանի որ ավանդական ընդդիմությունը վերջին 20 տարիների ընթացքում երբեք միասնական չի եղել»,-ասել է քաղաքական ակտիվիստ Էմին Միլլիին: