Հ. Բերբերյան. Գյուղացիների թալան է իրականացվում (Տեսանյութ)
Շիրակի մարզում ոռոգման ջրի համար ծեծկռտուքներ կան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, ով մի քանի օր առաջ է եղել մարզում, տեսել երկար ժամանակ չջրվելուց ճաքճքած հողեր:
«Փառք Աստծո, երեկ չէ առաջին օրը մի քիչ անձրև եկավ Շիրակում, մի քիչ մեղմացրեց վիճակը, ինչևիցե, ամեն տարի մենք ունենում ենք ոռոգման ջրի պրոբլեմ, ինչն իր հերթին բերում է բերքատվության անկման»,- ասաց Բերբերյանը:
ՀԿ նախագահը հիշեցրեց, որ հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հստակ խոսել է ոռոգման համակարգի բարեփոխումների մասին:
«Մենք երբեք ՋՕԸ-երին դեմ չենք եղել, առաջարկում ենք, Ջրային կոմիտեին, որ կոպերատիվների նախագահները, խոշոր ֆերմերները, որոնք ցանկություն ունեն ջրառի հետ պայմանագիր կնքել, շրջանցելով ՋՕԸ-երին, ինչո՞ւ են մերժվում»,- հարցրեց Բերբերյանը՝ պնդելով, որ համայնքի սեփականությունը պետք է վերադարձվի համայնքին:
Նրա խոսքով՝ համակարգում պետք է մրցակցություն ստեղծվի, մինչդեռ հիմա ՋՕԸ-երը ջուրը գնում են 4 դրամով, իսկ գյուղացուն վաճառքում 11 դրամով:
«Գյուղացու վրա մի քանի անգամ են հաշվում, մեկ ոռոգումը 17 հազար դրամ, իսկ իրականում պետք է լիներ 8-10 հազար դրամ, գյուղացիների թալան է գնում»,- ասաց Բերբերյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Նախորոդող հրապարակում` Հ. Բերբերյան. Չար լեզուները փորձում են բարձր ինքնարժեք ցույց տալ, որպեսզի իրենց դիրքերը պահպանեն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները