Գիտնականները խորհուրդ են տալիս հղիանալ ամռանը
Փրինսթոնի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են 1994-2006 թթ-ի ծնունդների վերաբերյալ վիճակագրական տվյալները ամերիկյան Նյու-Ջերսի, Նյու-Յորք և Փենսիլվանիա նահանգներում: Ըստ այդմ պարզել է, որ սեզոնային գործոնն ամենից լուրջ ազդեցությունն է ունենում երեխայի հետագա զարգացման համար:
«MIGnews.com»-ը հայտնում է, որ հղիանալու համար ամենաանհաջող ամիսը մայիսն է: Այս ամսին հղիացող կանանց 13 տոկոսի մոտ մեծ է ժամանակից շուտ ծննդաբերելու վտանգը:
Առողջ երեխա ունենալու համար գիտնականները խորհուրդ են տալիս հղիանալ ամռանը, քանի որ հունիս-օգոստոս ամիսներին բեղմնավորված երեխաները սովորաբար 8 գրամով ավելի են կշռել, քան մյուս ամիսների բեղմնավորվածները: