Դեսպանատան մամուլի խոսնակ. Դեսպանին մի անհանգստացրեք, հայտարարությունը կլինի մեկ ժամից
«Ես շատ զբաղված եմ, այդ հարցերով ինձ մի զանգեք, ես էդքան ժամանակ չունեմ»,- Panorama.am-ին այսպես պատասխանեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, երբ հարցրեցինք՝ ավարտվե՞ց խորհրդակցությունը, ի՞նչ որշվեց, ի՞նչ է արվելու Հրաչյա Հարությունյանի համար:
«Հիմա նրանք գնացել են նրա հետ հանդիպման»,- ասաց դեսպանն ու անջատեց հեռախոսը:
Քիչ հետո խմբագրություն զանգահարեց դեսպատանան մամուլի խոսնակ Էդուարդ Ջամբազյանը, հորդորեց չանհանգստացնել դեսպանին, ապա հայտնեց, որ ինֆորմացիան տրամադրելու են արտաքին գործերի նախարարությանը, որը մեկ ժամից կտարածի հայտարարություն:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին «Կամազ»-ի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 18 մարդ: «Կամազի» վարորդ 46-ամյա Հրաչյա Հարությունյանին բանտ են տեղափոխել կանացի, ծաղկավոր խալաթով, ինչն առաջացրել է հայաստանցիների դժգոհությունը:
«Եթե մաղավոր է, թող պատժվի, բայց չպետք է թողնել նրան ծաղր ու ծանակի ենթարկել»,- գրում են սոցցանցերի օգտատերերը:
Մինչ այս պահը Ռուսաստանում Հայաստանի դեսպատանունն ու ԱԳ նախարարությունը որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել, հաղորդագրության չեն տարածել, իսկ լրագրողների հարցերին էլ անորոշ պատասխաններ են տալիս` արվում է հնարավորը:
Հ. Հարությունյանը չի ընդունում իր մեղքը՝ հայտարարելով, որ մեքենայի արգելակները չեն գործել: Երեկ երեկոյան նրան կալանավորեցին:
Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարիեն Քալաթարյանի խոսքով, դատապարտյալին Հայաստան տեղափոխելու մասին կարելի է խոսել դատավճռի հրապարակումից հետո:
Նախորդող հրապարակումներ` Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը խորհրդակցություն է. Դեսպանը խոստացավ հարցերին պատասխանել ավելի ուշ