Համացանց 19:37 16/07/2013

European Ombudsman. Ինչո՞ւ Սումգաիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերը տեղ չգտավ մոլդովացի օմբուդսմենի զեկույցում

«European Ombudsman» ամսագիրը, որը լուսաբանում է մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված ազգային հաստատությունների գործունեությունը, վերլուծել է Մոլդավայի խորհրդարանական օմբուդցմեն Աուրելիա Գրիգորիուի վերջին արկածները:

2013թ. հուլիսի 3-5 ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած համաեվրոպական խորհրդաժողովի ընթացքում, Գրիգորիուն իր ամբողջ ելույթը նվիրել էր ոչ թե սեփական երկրի խնդիրների բարձրաձայնմանը, այլ Լեռնային Ղարաբաղի խնդրին և ադրբեջանցիների հանդեպ հայերի իրականացրած «ոճրագործություններին»: Զեկույցի թեման «Սառեցված հակամարտությունների գոտիներում մարդու իրավունքների պաշտպանությունն» էր: Իր իսկ խոսքերով՝ նա հասցրել է ներկայացնել զեկույցի միայն մի մասը, որը սկսվել էր Վրաստանի մասին մի քանի անորոշ նախադասություններով, իսկ այնուհետև՝ շարունակվել ադրբեջանական քարոզչությամբ, որտեղ չեն հիշատակվել Ադրբեջանում հայկական բնակչության ջարդի և աքսորի մասին:

2013թ. փետրվարի 28-ին, մոլդովացի օմբուդսմենը իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. «Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերի զոհերի հիշատակման օր. Արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունը գնահատական տա այդ դեպքերին»: «European Ombudsman»-ը հարցադրում է անում այն մասին, թե ինչու չորս ամիս անց այս խոսքերը չներառվեցին նրա զեկույցի մեջ:

Իհարկե, հայ-ադրբեջանական հակարտությունը մի մեծ արյունոտ վերք է: Այն անձը, ով իրոք անհանգստացած է այս խնդրով և հանդիսանում է որևէ երրորդ պետության ներկայացուցիչ, պետք է չափազանց զգույշ լինի: Աուրելիա Գրիգորիունն իր խոսքը զգուշորեն կառուցող դիվանագետ չէ, սակայն նման բարձր պետական պաշտոնի արժանացած անձը պետք է որ տեղյակ լիներ նման տարրական նրբություններից:

Հայաստանում իր ելույթից երկու շաբաթ առաջ Գրիգորիուն մի շարք հանդիպումներ է ունեցել Ադրբեջանում և մասնակցել է օմբուդսմենների ամենամյա համաժողովին: Հոդվածի հեղինակը նշում է, որ այդ համաժողովը կազմակերպված էր ոչ թե իրավունքների պաշտպանության ոլորտում Ադրբեջանի հետաքրքրվածության, այլ հակահայկական հիստերիայի տարածման համար:

Հետևաբար, բնական է, որ Գրիգորիուի խոսքերին պետք է անվստահությամբ վերաբերվել: Այդ կասկածներն ավելի մեծացան այն բանից հետո, երբ օմբուդսմենն իր ելույթից առաջ միացրեց տեսախցիկը և նոր միայն մոտեցավ ամբիոնին:

Լրագրողների այն հարցին, թե ինչու իր զեկույցում չի նշվել սեփական երկրում մարդու իրավունքների պաշտպանության մասին, Գրիգորիուն հայտարարել է, որ մտադիր էր այդ թեմայով ավարտել զեկույցը, քանի որ «ունկնդիրները հիշում են տեղեկատվության միայն առաջին և վերջին հատվածները»:

Իրականում, մոլդովացի օմբուդսմենն ուներ 15 րոպե, որի ավարտին մասին զգուշացումը Գրիգորիուն ընդունեց որպես իր իրավունքների խախտում՝ ասելով. «Ես չէի էլ կասկածում, որ Դուք ինձ կընդհատեք»:

Քիշնևում տեղի ունեցած մամլո ասուլիսը այս ամենի շարունակությունն էր: Գրիգորիուն նշեց, որ զեկույցում հղում է կատարում մի շարք հայտնի և բոլորին հասանելի միջազգային փաստաթղերին: Մանրամասներ, սակայն, չկարողացավ տրամադրել: Այն կամ 1993թ.-ից էր կամ 2007թ: Չկարողացավ նաև պատասխանել այն հարցին, թե արդյոք տեղյակ է որ հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում, մասնավորապես Սումգաիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերից հետո, 400 հազար հայ ստիպված են եղել լքել իրենց տները: Օմբուդսմենը միայն ավելացրեց, որ մտադիր չի եղել որևէ մեկին վիրավորել ու «ցանկացել է հասարակության ուշադրությունը գրավել սառեցված հակամարտությունների գոտիներում մարդու իրավունքների խախտման վրա և իր դիրքորոշումն է հայտնել որպես օբմուդցմեն և իրավունքների պաշտպան»:

Ըստ Գրիգորիուի՝ խնդիրը նրանում է, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել: Սակայն իր ելույթը որևէ մեկը չի ընդհատել, վերջում միայն հնչել է խորհրդարանի փոխ-խոսնակ Հեմինե Նաղդալյանի համեմատությունը իր զեկույցը պատվերի հետ:

Հոդվածի հեղինակը կասկած է հայտնում Գրիգորիուի՝ սեփական երկրի օրենքների իմացության վերաբերյալ, քանի որ Մոլդովայի օմբուդսմենը պարտավոր է պաշտպանել Մոլդովայի քաղաքացիների իրավունքները, մինչդեռ Գրիգորիուն անդադար պնդում է, որ սեփական կարծիքի իրավունք ունի: Նույնիսկ եթե ցանկություն կա այլ երկրում մարդու իրավունքների պաշտպանության մասին կարծիք հայտնելու, ապա առնվազն պետք է նշվի, որ դա պարզապես սուբյեկտիվ կարծիք է:

Մոլդովական պատվիրակության և Մոլդովայի Սահմանադրական դատարանի անդամ Վիկտոր Պոպան այս առումով ասել է, որ համաժողովներին մասնակցելու մի շարք կանոններ կան: Եթե անձը արտահայտում է իր սեփական կարծիքը, սակայն դա չի նշում, ապա հնչած կարծիքը վերագրվում է այն կազմակերպությանը, որին ներկայացնում է տվյալ անձը: Ուշագրավ է Պոպայի այն հայտրարությունը, ըստ որի՝ իրենց զրույցում Գրիգորիուն նշել է, որ զեկույցի թեման իրեն հատկացվել է և «հնարավոր է, որ այդ թեման նրան հատկացնելուց՝ ի նկատի են ունեցել Մոդովայի Հանրապետության մասնակցությամբ սառեցված հակամարտություննեը, որոնք և նա պետք է ներկայացներ»: Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Կորմանը Գրիգորիուի ելույթն անվանել է «լուրջ սխալ»:

Ի դեպ, Գրիգորիուն մեղադրանքներ է հնչեցրել նաև Վիկտոր Պոպայի հասցեին՝ ասելով, որ վերջինս չի արձագանքել իրեն օդանավակայան տանելուց հրաժարվող վարորդի պահվածքին և հեռացել է՝ իրեն միայնակ թողնելով հյուրանոցում:

Ակնհայտ է, որ Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուի մեղքով առաջացած քաղաքական կոնֆլիկտը կվերանա այս տարվա աշնանը, երբ կլրանա իր պարտականությունների կատարման ժամկետը: Մինչ այդ, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Օմբուդսմենների միջազգային ինստիտուտ, օմբուդսմենների եվրոպական ինստիտուտ և Ֆրանկոֆոնիայի կազմակերպության օմբուդսմենների և միջնորդների ասուցացիա: Դիմումի մեջ Անդրեասյանը ներկայացրել է մոլդովացի իրավաբանի պահվածքի իրավական և էթիկական գնահատականը՝ կոչ անելով այդ կազմակերպություններին իրենց միջոցառումներին երբևէ չհրավիրել Գրիգորիուին: Հայաստանի օմբուդսմենը նաև դիմել է Մոլդովայի խորհրդարան՝ Գրիգորիուին պաշտոնից ազատելու պահանջով:

Չնայած միջազգային դիվանագիտական ապագա Գրիգորիուին այլևս չի սպասվում, նա գրեթե ազգային հերոս է դարձել Ադրբեջանում: Նրա պաշտպանությամբ հանդես է եկել Ադրբեջանի առաջին իրավապաշտպանը՝ Էլմիրա Սուլեյմանովան, ով հայտարարել է, որ Հայաստանում լրջորեն խախտվել են Մոդոլվայի օմբուդսմենի իրավունքները:

Հուլիսի 11-ին Մոլդովայի խորհրդարանի մարդու իրավունքներ և միջէթնիկական հարաբերությունների գծով հանձնաժողովը նիստ է անցկացրել, որին Գրիգորիուն չի ներկայացել, իսկ իր բացակայությունը պատճառաբանել է վատ առողջական վիճակով: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանի խորհրդարանում Գրիգորիուի հայտարարությունը «բաձարձակապես չի համապտասխանում Մոլդովայի խորհրդարանի և, ընդհանուր առմամբ, Մոլդովայի Հանրապետության դիրքորոշմանը: Դա իր սեփական դիրքորոշումն է: Մենք Մերձդնեստր ունենք և գիտակցում ենք նման իրավիճակի նրբությունը: Մենք հասկանում ենք, թե ինչպիսի սխալներ է թույլ տվել Գրիգորիուն իր ելույթի ընթացքում՝ Մոլդովայում մարդու իրավունքների պաշտպանության փոխարեն հայկական և ադրբեջանական կողմերին իրավական գնահատականներ տալով»:

Գրիգորիուի հարցով վերջնական որոշում դեռ չի կայացվել: Խորհրդարանական արձակուրդն արդեն սկսվել է, իսկ մարդու իրավունքների պաշտպանին աշխատանքից ազատել կարող է միայն խորհրդարանը: Ավելին, այդ գործընթացը բավականին դժվար է, իսկ Գրիգորիուի պաշտոնավարման ժամկետը լրանում է աշնանը:

Պետք է հաշվի առնենք նաև այն փաստը, որ Գրիգորիուն նշանակվել Մոլդովայի Կումունիստական կուսակցության կողմից, ում պատկանում է խորհրդարանական մանդատների գրեթե կեսը: Թույլ կտա՞ արդյոք այդ կուսակցությունը Գրիգորիուի հեռացումը: Ավելի հավանական է օմբուդսմենի պաշտոնակատարությունը վաղաժամ ավարտելը: Միգուցե հենց նման ելքի հույս ուներ հենց ինքը՝ Գրիգորիուն:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}