Freedom House. Սաֆարովի գործը արգելափակել է առաջընթացը բանակցություններում
Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելն ու հերոսացնելը խափանել են ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացը: Նման գնահատական է պարունակում «Ֆրիդոմ հաուս» կազմակերպության «Անցումային երկրներ – 2013» զեկույցը:
Զեկույցում մասնավորապես նշվում է, որ «երբ հունգարական իշխանություններն ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու անակնկալ որոշում ընդունեցին» և «Բաքվի կառավարությունը նրան դիմավորեց որպես հերոս և անմիջապես ազատ արձակեց նրան, այդժամ արգելափակվեց Հայաստանի հետ Ադրբեջանի բանակցությունները որևէ առաընթացը»:
Կազմակերպության պաշտոնական կայքում զետեղված ամփոփաթերթում այս կապակցությամբ նշվում է նաև, որ Ալիևի կողմից «Սաֆարովին ներում շնորհելն ու կոչումի բարձրացումը ղարաբաղյան խաղաղ կարգավորման վրա հնարավոր բացասական ազդեցության պատճառով միահամուռ կերպով դատապարտվեցին Եվրոպական Միության ու Միացյալ Նահանգների կողմից»:
Նույն թեմայով Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ «այսպես կոչված Սաֆարովի գործը և սահմանային միջադեպերը սպառնում են Ադրբեջանի հետ բանակցություններին»:
Կազմակերպության փորձագետները նաև արձանագրել են, որ ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղությունը շարունակում է փխրուն մնալ:
Նախորդող հրապարակում`
Freedom House. Հետսոցիալիստական տարածքում ժողովրդավարության աճ գրանցվել է միայն 6 երկրում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները