Հրաչյա Հարությունյանը դատարանում հայտնվել է կանացի խալաթով, քանի որ այլ հագուստ չի գտնվել. փաստաբան
18 մարդու մահվան պատճառ դարձած պատահարի մասնակից «Կամազ»-ի վարորդը` Հրաչյա Հարությունյանը նախօրեին դատարանի դահլիճ է բերվել կանացի հագուստով, քանի որ այդ պահին հիվանդանոցում այլ հագուստ չի եղել: Բժիշկները նրան նվաստացնելու նպատակ ամենևին էլ չեն ունեցել: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտնել է Հրաչյա Հարությունյանի փաստաբան Էրիկ Չաբանովը:
Հիշեցնենք, ավելի վաղ Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պաշտոնապես դիմել էր իր Ռուսաստանի գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին՝ Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով:
Կարեն Անդրեասյանը Լուկինի ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ հուլիսի 15-ին Հարությունյանը դատարանի դահլիճ էր բերվել նվաստացուցիչ տեսքով, մասնավորապես՝ կանացի խալաթով, ինչը ՌԴ Սահմանադրության, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի համապատասխան դրույթներով մարդու արժանապատվությունը նսեմացնող հանգամանք է:
«Հիվանդանոց տեղափոխելուց անմիջապես հետո բժիշկները ստիպված են եղել պատռել նրա հագուստները, սակայն նրա մոտ, ինչպես և հիվանդանոցում, այլ հագուստ չի գտնվել, այդ իսկ պատճառով ստիպված են եղել նրան այդ խալաթը հագցնել: Հարությունյանին վիրավորելու նպատակ նրանք չեն ունեցել», - պարզաբանել է փաստաբանը:
Միաժամանակ, Չաբանովը ընդունել է, որ բժիշկները հագուստ բերելու համար կարող էին իր հետ կապնվել, սակայն դա չեն արել:
Հիշեցնենք, վթարը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին: Բեռնատարը, որի ղեկին է եղել ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, բախվել է ավտոբուսին, որը բաժանվել է մասերի: 18 մարդ է զոհվել, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նախորդիվ՝ ԱԳՆ. Քննիչների փոխանցմամբ, Հրաչյա Հարությունյանը հագուստի կարիք չունի
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են