Հունգարիան կոչ է արել ԱՄՀ-ին փակել իր ներկայացուցչությունը երկրում
Հունգարիան մտադիր է արտահերթ վճարել Արժույթի միջազգային հիմնադրամի վարկը և կազմակերպությանը կոչ է արել փակել ներկայացուցչությունը երկրում: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով
Հունգարիայի Կենտրոնական բանկի ղեկավարի Քրիստին Լագարդին ուղերձին:
2008 թ. ԱՄՀ-ն Եվրամիության հետ Բուդապեշտին հատկացրել է 20 միլիոն եվրո՝ ֆինանսական ճգնաժամին դիմադրելու համար: Սակայն 2010 թ. վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը դադարեցրել է համագործակցությունը ԱՄՀ-ի հետ: Դրա փոխարեն Հունգարիայի կառավարությունը դիմել է միջազգային ֆինանսական շուկաներին:
Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Հունգարիան 2013 թ. 3-րդ և 4-րդ եռամսյակներում ԱՄՀ-ին պետք է վերադարձնի 913 միլիոն եվրո, ևս 299 միլիոն եվրո՝ 2014թ. 1-ին եռամսյակում: Ընդհանուր առմամբ, Հունգարիայի ֆինանսների նախարարությունը և արևելաեվրոպական այս երկրի ԿԲ-ն ԱՄՀ-ին պարտք են 2.9 միլիարդ դոլար:
Արժույթի միջազգային հիմնադրամն իր հերթին նշում է, որ Հունգարիայում կազմակերպության ներկայացուցիչը երկրից կհեռանա օգոստոսին՝ լիազորությունների ժամկետի ավարտից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում