ՀՅԴ-ում լուրջ տարաձայնություններ կան
«Իրավունք»-ը,«Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ կուսակցության ներսում առկա են թունդ տարաձայնություններ՝ հետագա քաղաքական կուրսի վերաբերյալ։ Մի թևը, որը ավանդաբար կոչվում է «արծիվների» թև, կողմ է արմատական ընդդիմադիր դիրքորոշմանը և կառավարության ու վարչապետի կոշտ քննադատությանը, իսկ մյուս թևը՝ «բազեները», ուղիներ է փնտրում, թե ինչպես վերադառնալ «ընտանիք», այսինքն՝ իշխանական կոալիցիա, որից ՀՅԴ-ն դուրս էր եկել հայ-թուրքական արձանագրությունների կապակցությամբ։ Սակայն դրանով հակասությունները չեն սահմանափակվում, ու տարաբաժանումներ կան նաև եվրաինտեգրման հարցի վերաբերյալ։ Օրինակ՝ «արծիվների» առաջնորդ Հրանտ Մարգարյանը եվրաինտեգրման հակառակորդ է, իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ թունդ կողմնակից»: