Ադրբեջանում ներքաղաքական ինտրիգը միշտ բացակայել է, սակայն հիմա իրավիճակը մի փոքր այլ է (Տեսանյութ)
Ադրբեջանում ներքաղաքական ինտրիգը միշտ բացակայել է, սակայն ներկայումս իրավիճակը մի փոքր այլ է: Անդրադառնալով Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
«Ադրբեջանի ներքաղաքական կյանքը վերջին շրջանում բավականին ակտիվացել է` կապված այս տարվա հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Հայտնի է, որ մեր հարևան երկրում ընտրություններում քաղաքական ինտրիգը, որպես այդպիսին, միշտ բացակայել է: Միշտ ժամանակից շուտ բոլորը գիտեին, թե ով է ընտրվելու նախագահ: Իհարկե, չենք կարող ասել, որ այս առումով հիմա ինչ-որ էական փոփոխություն է տեղի ունեցել, սակայն քաղաքական դաշտ են մտել մի շարք հետաքրքիր ֆիգուրներ»,- ասաց Սարգիս Ասատրյանը:
«Մենք գիտենք, որ վերջերս ստեղծվել է Ադրբեջանի ազգային խորհուրդը, որն իր մեջ ներառել է որոշ դեմոկրատական ուժերի, որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և իրավապաշտպանների, և դարձել է ընդդիմության, այսպես ասած, շարժիչ ուժը` Իլհամ Ալիևի դեմ որպես միասնական թեկնածու ընտրելով հայտնի կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովին»,- հավելեց բանախոսը:
Սակայն, ըստ փորձագետի, ժամանակը ցույց տվեց, որ նա դժվար թե կարողանա լրջորեն մրցակցել Ալիևի հետ, քանի որ նա զուրկ է խարիզմայից և չունի վճռականություն, որպեսզի կարողանա լուրջ մրցակից դառնալ Ալիևի համար:
Մանրամասները` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում