ՊՆ. Հրաչյա Հարությունյանի որդին բանակում չի զոհվել
Հրաչյա Հարությունյանի որդին բանակում չի զոհվել: Այս մասին Panoram.am-ին հայտնեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ տարածված լուրերի համաձայն՝ Նոր Մոսկվայում խոշոր վթարի մասնակից դարձած «Կամազ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի որդին 21 տարեկան հասակում մահացել է բանակում:
News.am-ի հետ զրույցում հարազատները պատմել են, որ Հրաչյա Հարությունյանը ունի երկու եղբայր եւ մեկ քույր: Բանակից գալուց հետո նրա որդու մոտ հայտնաբերվել էր ուռուցք, վիրահատել էին, սակայն նա մահացել էր հենց ծննդյան նախորդ օրը:
Հարազատները նշեցին, որ երեխայի մոտ ուռուցքը առաջացել էր բանակում` հարվածի հետևանքով, բայց քանի որ Հրաչյա Հարությունյանը մասնակցել էր արցախյան ազատամարտին, չի գնացել և բողոքել որևէ ատյանում: Երևանում նրան սպասում էին դուստրը, կինը, տարեց հայրը, մայրը:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Բեռնատարը բախվել է ավտոբուսին, որը բաժանվել է մասերի: 18 մարդ է զոհվել, ավելի քանը 47-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
Նախորոդղ հրապարակումներ`
Վթար` «ձեռքի սարքած» «Կամազով»
ԱԳՆ. Քննիչների փոխանցմամբ, Հրաչյա Հարությունյանը հագուստի կարիք չունի
Դեսպանատան մամուլի խոսնակ. Դեսպանին մի անհանգստացրեք, հայտարարությունը կլինի մեկ ժամից
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում