Սամվել Բաբայանի որդին պնդում է, որ հոր գտնվելու վայրը չգիտի
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գտնվելու վայրը տևական ժամանակ է՝ շարունակում է անհայտ մնալ: Համենայնդեպս, երեկ, երբ «Ժողովուրդ»-ի թղթակիցն այցելել է Բաբայանի բնակարան, որդին՝ Անդրանիկ Բաբայանը, ասել է, թե չգիտի, որտեղ է հայրը, և որ նրա հետ այս ընթացքում չեն էլ խոսել: «Ոչինչ չգիտեմ և ոչինչ ասել չեմ կարող»,-խուսափողական պատասխան է տվել տղան:
Թերոը հիշեցնում է, որ Բաբայանը ժամանակին բիզնես սկսելու համար գրավադրել էր ոչ միայն իրեն ու զոքանչին պատկանող տները, այլև ընկերների, այդ թվում Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի, ՍԴ անդամ Կիմ Բալայանի տները: Սակայն կարճ ժամանակում բիզնեսը ձախողվեց, իսկ Բաբայանը Հայաստանից անհետացավ: