Կարամելի Հարութը Սոչիում նոր տարածք է գնել
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) Սոչի քաղաքում վերջերս նոր տարածք է գնել։ Թեև Ղարագյոզյանը վաղուց է, ինչ այնտեղ մեծ բնակարան ունի, այժմ էլ նոր հողատարածք է ձեռք բերել՝ առանձնատուն կառուցելու նպատակով։ Նշվում է նաև, որ Ղարագյոզյանի բոլոր բիզնեսներն այնտեղ են, դրա համար էլ պատգամավորը գրեթե ամեն շաբաթ Սոչիում է՝ «իր գործերով»։
Զրուցեցինք Հարություն Ղարագյոզյանի հետ՝ պարզելու՝ արդյոք ճիշտ են մեր տեղեկությունները, ու երբվանից են սկսվելու իր առանձնատան կառուցման աշխատանքները։ Հ. Ղարագյոզյանը մեր հարցը լսելուց հետո մի պահ լռեց, ապա ասաց. «Իհարկե ոչ, տարածք չեմ գնել, փաստորեն ասում են, որ մի հատ էլ տուն ունեմ հա՞ այնտեղ։ Կլինի՞, որ ով դրա մասին ասել է, տեղը ցույց տա»,-գրում է թերթը։