Բարոնուհի Քոքսն Արցախում է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյան այսօր ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրան ուղեկցող անձանց:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանում ընթացող գործընթացներին առնչվող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարոնուհուն Արցախին մշտապես սատարելու համար` նշելով, որ նրա կողմից ցուցաբերվող աջակցությունը կարևոր է քաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյական տեսանկյուններից:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: