Առողջություն 12:20 17/07/2013

Ո՞ր ծննդատանը թույլ չէր տա, որ ծնվեր իր երեխան Թևան Պողոսյանը

Հեղինակ` Լիա Խոջոյան

Ծնունդները տեղայնացնելու վերաբերյալ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանից հետո երկու ամիս  է անցել, սակայն խոսակցությունները դրա շուրջ շարունակվում են: Գլխավոր հարցը, որ հուզում է բոլորին, այն է, թե արդյոք ծննդատները հագեցա՞ծ են անհրաժեշտ սարքավորումներով, մասնագետներով և համապատասխանո՞ւմ են նվազագույն չափանիշներին, որպեսզի կինը վստահի իր և ապագա երեխայի կյանքը դրանց: Ի վերջո, երաշխավորելը դժվար է, թե ամեն ինչ լավ կլինի, եթե բուժհաստատության արտաքին տեսքն ու սարքավորումների հնամաշ լինելը ինքնին խոսուն փաստ են:

Բոլորովին վերջերս թեմային նվիրված քննարկումներից մեկում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հանդես եկավ տեսակետով, որ որոշումը, այդուհանդերձ, ճիշտ չէ` հաշվի առնելով ոչ թե գաղափարը, այլ վերոնշյալ խնդիրները, իսկ Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական բաժնի պետ Գայանե Ավագյանը հակադարձեց նրան` ճիշտ է: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն էլ առաջարկեց նախաձեռնել շրջայց հայաստանյան ծննդատներով, որպեսզի լրագրողները տեղում տեսնեն ինչն-ինչոց է և ըստ այդմ որոշակիորեն հստականա դաշտը, որը լուսաբանվում է: Ինչպես ասում է ռուսը` сказано-сделано!

Շրջայցի առաջին կանգառը Արտաշատի ծննդատանն էր. ծննդատունը դիմավորեց ժավելի տարածված հոտով, կոնսուլտացիայի բաժանմունքում բազմաթիվ հղիներով ու նրանց ուղեկցողներով, ինչն էլ եկավ ապացուցելու, որ հղիների պակաս այս ծննդատանը թերևս չկա: Փոխարենը կա հարմարությունների, նոր սարքավորումների և ընդհանուր առմամբ՝ վերանորոգման պակաս` մահճակալները հին են, սարքավորումները նույնպես, իսկ նորածինների պրոցեդուրային սենյակը (որն այնքան փոքր էր, որ հազիվ երկու հոգի էին դրանում տեղավորվում) առհասարակ պատգամավոր Թևան Պողոսյանի վրդովմունքը հանգեցրեց` երեխաներին պառկացնելու համար նախատեսված հատվածի հարևանությամբ դրված էր փոքրիկ «կաստրյուլկա», կողքը մաքրող միջոց «Rakhsha»... մի խոսքով` Թևան Պողոսյանը, ով հինգ երեխաների հայր է, ասաց, որ երբեք թույլ չէր տա, որ իր երեխան ծնվեր ու խնամվեր նման պայմաններում: Ավելին` պատգամավորը հայտարարեց, ինչը բավականին բացասաբար ընդունվեց տնօրինության կողմից, որ այս հարցը կբարձրացնի Առողջապահության նախարարությունում.

«Ես որ մտնեմ սենյակ, արդեն չեմ թողնի, որ երեխաս այստեղ լինի... առհասարակ, այստեղ շրջելով՝ ես չեմ կարծում, թե որևէ մեկը նորից կցանկանա գա ու այստեղ ծառայություն ստանա: Իսկ ծննդատունը պետք է հավուր պատշաճի ծառայություն մատուցի»,- հայտարարեց Թ.Պողոսյանն ու լքեց սենյակը, մինչդեռ բժիշկը, ով ողջ ընթացքում փորձում էր ինչ-որ բան հակաճառել, արդարացրեց սենյակի գոյությունը` «կարևորը, որ սառնարանն աշխատում է...» (խոսքը պատվաստանյութերի, դեղերի պահպանման համար նախատեսված սառնարանին է վերաբերում):

Տարեկան Արտաշատի ծննդատանը ծնվում է շուրջ 600 երեխա: Բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մայիսին ծննդատանը եղել է ծնունդների գրեթե նույն ցուցանիշը, ինչ նախորդ ամիսներին` 45 ծնունդ, Երևանում ծննդաբերել է 14 կին, որոնք ոչ թե ուղեգրվել են, այլ ինքնակամ որոշում կայացրել: Իսկ հունիսին արդեն նկատել են շոշափեի փոփոխություն` 12 ծնունդ ավելացել է, իսկ Երևան գնացողների թիվն էլ երեքով պակասել.

«Իմ կարծիքով երկու ամիսը դեռ այն ժամանակը չէ, որպեսզի վերլուծենք, թե ինչպես է հրամանը աշխատում, բայց որոշակի տենդենց կա: Ամեն դեպքում կարող եմ ասել, որ հունիսին դրական դինամիկան երևում է»,- նշեց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է ինքը վերաբերում նախարարի հայտնի որոշմանը, արդյոք այն ժամանակավրե՞պ չէր, Վ.Հովհաննիսյանը պատասխանեց.

«Այսպես ասեմ. Որպես տնօրեն` հրամանը միանշանակ հօգուտ մեր բժշկական կենտրոնի է, բայց որպես քաղաքացի` ես համարում եմ, որ քաղաքացին պետք է ազատ ընտրություն ունենա ծննդաբերելու՝ անկախ նրանից, թե որտեղ է գրանցված»,-շեշտեց նա:

Այն հարցադրումներին, թե ինչու է Երևանից ոչ այդքան հեռու գտնվող քաղաքի ծննդատունը նման վիճակում, ամեն կողմից լսվում էր նույն պատասխանը` փող չկա: Գայանե Ավագյանն անգամ ասաց, թե` «պատգամավորն ուզում է, որ լինի շքեղ մահճակալ, բայց դա չէ բուժօգնությունը» և մատնանշեց պալատը, որում, ըստ նրա, այնքան էլ վատը չէին պայմանները, որպեսզի կինը ընդամենը երկու օր այդտեղ ապրի: Նրա համոզմամբ՝ կարևորը ծառայությունների պատշաճ մակարդակն է, որն էլ մատուցվում է և եթե 600 երեխայի փոխարեն այս ծննդատանը տարեկան ծնվի 300 երեխա, ապա բյուջեն չի էլ հերիքի.... Բայց արդյոք հղի կնոջը այդ հարցը հուզո՞ւմ է կյանքի այն հատվածում, երբ նա մտածում է անել ամենը, որպեսզի իր երեխայի կյանքը որևէ բան չվտանգի:

Հ.Գ. Նշենք, որ 25 հազար բնակչություն ունեցող Արտաշատից ընդամենը կես ժամ հեռավորության վրա տեղակայված Արարատ քաղաքում գտնվող ծննդատունը ուղղակի հակապատկերն էր Արտաշատի ծննդատան: Ինչն էլ բացատրելի է` բուժհաստատությունը վերանորոգվել է 2010 թ-ին Համաշխարհային բանկի ծրագրով, ոչնչով չի զիջում մայրաքաղաքի ծննդատներին, այնպես որ նախարարի հրամանն այս հաստատությունում ընդունել են առանց հատուկ էնտուզիազմի` դժվար թե արարատցիները ձգտեին Երևան, եթե բոլոր հարմարանքները հարևանությամբ են:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայուն տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}