Կերան «Հավերժության ժապավենը» (լուսանկարներ)
Երևան-Սևան մայրուղու վրա` Չարենցավանի մոտ 1974թ. կանգնեցված քանդակագործ Դավիթ Բեջանյանի 20 մետր բարձրության «Հավերժության ժապավենը» պղնձաձույլ արձանից գրեթե բան չի մնացել: Վերջին տարիների ընթացքում պղնձի ձուլակտրոները թալանվել են ու վաճառվել: Այս մասին է ահազանգում նաև բլոգերներից մեկը:
Նախօրեին մի քանի հարցադրումներով դիմեցինք մշակույթի նախարարությանը, թե արդյո՞ք տեղյակ են, թե ինչ վիճակում է գտնվում արձանը ու նախարարությունը որևէ քայլ ձեռնարկել է հուշարձանը փրկելու համար:
Սակայն դեռևս որևէ պատասխան չենք ստացել. «Հարցադրումները ստացել ենք, դրել շրջանառության մեջ»:
Լուսանկարները` http://reporter-arm.livejournal.com/-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան