«Hurriyet Daily News». Հալեպ քաղաքի համալսարանը Էրդողանին զրկել է համալսարանի պատվավոր դոկտորի կոչումից
Սիրիայի Հալեպ քաղաքի համալսարանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զրկել է համալսարանի պատվավոր դոկտորի կոչումից: Այս մասին տեղեկացնում է «Hurriyet Daily News»-ը:
Համալսարանից նշել են, որ դրա պատճառը Էրդողանի աջակցությունն է սիրիացի ապստամբներին և վերաբերմունքը` թուրք ցուցարարների նկատմամբ:
Սիրիական «SANA» գործակալությունը գրել է, որ պատճառը Էրդողանի «դավերն են Սիրիայի ժողովրդի դեմ»:
Հալեպի համալսարանի դեկան Խուդուր Օրֆալին ասել է, որ այդ որոշումը նաև «համերաշխության ուղերձ է՝ բարեկամ թուրք ժողովրդին, որը մերժում է Էրդողանի թշնամական քաղաքականությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում