Ամենաբարձր մրցույթն այս տարի եղել է տնտեսագիտական համալսարանում և բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում
Այս տարի միասնական քննություններին մասնակցած 13 000 դիմորդներից 10%-ն ընդունվել է տարբեր բուհեր՝ անվճար հիմունքներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնահատման և թեստավոր կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գագիկ Մելիքյանը` ամփոփելով ընդունելության միասնական և կենտրոնացված քննությունների արդյունքները:
Նրա խոսքերով`անվճար հիմունքներով ընդունվածներից 97-ը ունեցել են տարբեր արտոնություններ:
Գ.Մելիքյանը հայտնեց, որ վճարովի հիմունքներով տարբեր բուհեր ընդունվել է 9095 դիմորդ, իսկ չընդունվածների թիվը կազմում է 2300, որոնք մրցույթից են դուրս մնացել կամ էլ չեն հաղթահարել նվազագույն` 7,5 շեմը:
Ըստ բուհերի՝ պատկեր հետևյալն է. ամենաշատ դիմորդ եղել է ԵՊՀ-ում՝ 4050 դիմորդ, որից ընդունվել են 3338-ը, այնուհետև՝ Երևանի տնտեսագիտական համալսարանում՝ 1882 դիմորդ, Մանկավարժական համալսարանում՝ 1171, ԵՊՃՀ-ում՝ 1152 դիմորդ, որից ընդունվել են 982-ը, Բժշկական համալսարանում դիմորդների թիվը եղել է 1092, ընդունվել է 888 դիմորդ:
Գ.Մելիքյանը հայտնեց, որ այս տարի թափուր տեղերի թիվն աճել է: Թափուր տեղեր, ըստ նրա, չեն մնացել միայն տնտեսագիտական և բժշկական համալսարաններում:
Ըստ նրա` ԵՊՀ-ում կա 310 թափուր տեղ, մասնավորապես` մաթեմատիկական, բնագիտական առարկաների գծով բավականաչափ շատ թափուր տեղեր կան, մինչդեռ հումանիտար առարկաների գծով թափուր տեղեր չկան: Գյուղակադեմիայում բացի տնտեսագիտական մասնագիտությունից, մնացած բոլոր ֆակուլտետներում թափուր տեղեր կան, իսկ Ագրարային համալսարանում կա 886 թափուր տեղ:
Գ.Մելիքյանի խոսքերով` ամենաբարձր մրցույթն այս տարի եղել է տնտեսագիտական համալսարանում և բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում: ԵՊՀ-ում բարձր մրցույթ եղել է միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության, հանրային կառավարում, քաղաքագիտություն բաժիններում, իսկ ֆիզիկայի, քիմիայի բաժիններում նվազել է դիմորդների թիվը:
Գ.Մելիքյանը հայտնեց, որ այս տարի եղել են մասնագիտություններ, որոնց անցողիկ շեմը իջել է: Օրինակ` ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկա բաժնում անցողիկ շեմն իջել է 2 միավորով, ֆիզիկայի ֆակուլտետում` 4 միավորով:
Նա միաժամանակ նշեց, որ որոշ բաժիններում էլ անցողիկ շեմը բարձացել է 3-6 միավորով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա