Հրաչյա Հարությունյանին տեղափոխել են «Բուտիրկա» քրեակատարողական հիմնարկ
Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած վթարի ենթադրյալ մեղավող Հրաչյա Հարությունյանին հիվանդանոցից տեղափոել են Մոսկվայի «Բուտիրկա» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա Պրավդա» պարբերականը, հղում անելով ոստիկանության իր աղբյուրներին:
Տեղեկատվության համաձայն, նախօրեին վթարի մասնակից բեռնատարի վարորդին ուղարկել էին «Մատրոսկայա Տիշինա» քրեակատարողական հիմնարկին կից բուժկետ: Սակայն ավելի ուշ բժիշկները, համապատասխան զննումից հետո հայտնել էին, թե Հարությունյանի առողջությանը վտանգ չի սպառնում, և նա տեղափոխվել է «Բուտրիկա» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր բանտախուց:
Նախորդիվ` Ռուսական հեռուստաընկերությունը փորձում է պարզել Պոդոլսկի շրջանում վթարի իրական մեղավորներին
Փաստաբան Բալոյանը պատրաստ է օգնել Հարությունյանին