Գժին` գժանոց. Վարդանիկը ծեծել է նախկին ոստիկանապետին
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ ի վերջո հայտնվել է իր փեսայի գործով սպանության դատական նիստին, սակայն հրաժարվել է պատասխանել ամբաստանյալի շահերի պաշտպանի հարցերին՝ պատճառաբանելով, որ նա կին է: «Էս կամերա-բաները դուրս տարեք: Չնկարեք: Թող դուրս գան «ԳԱԼԱ»-ն, «Շանթ»-ն ու մեկ էլ «Առավոտ»-ի էն աղջիկը: Այսինքն թող սաղն էլ դուրս գան, թող լրագրողներն էլ չմնան»,-ըստ «Հետք»-ի, նիստերի դահլիճ մտնելուն պես հրահանգել է ՀՀԿ-ական Վարդանիկը, ով դատարան է գնացած եղել իր «սվիտայով»՝ մոտ 30 հոգի: Դատավորը կատարել է նրա հրահանգը:
«Այնուհետև հենց դատարանի շենքում, գժի թղթով կարկառուն այս ՀՀԿ-ականը, ով տարիներ շարունակ իշխել և փաստորեն, շարունակում է իշխել Գյումրիում, իր ուղեկցողների հետ ծեծի է ենթարկել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Հարությունյանին, ով իր փեսայի սպանության գործով մեղադրյալի հայրն է: Ընդ որում, այնպես է ծեծել, որ նախկին ոստիկանապետը հայտնվել է Գյումրիի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում»,-գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները