Մխիթարյանն այսօր բժշկական հետազոտության կենթարկվի
«Բորուսիան» որոշ ժամանակով կարող է զրկվել Հենրիխ Մխիթարյանից, ով վնասվածք է ստացել շվեյցարական «Լյուցեռնի» հետ երեկ կայացած ստուգողական խաղում: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ոտքն անհաջող դրեց խոտածածկին այն պահից հետո, երբ գրավեց մրցակցի դարպասը:
Այսպիսով` Հենրիխն աջ ոտքի վնասվածք ունի: Այսօր Շվեյցարիայում նա բժշկական հետազոտության կենթարկվի, որից հետո պարզ կդառնա, թե որքանով է վնասվածքը լուրջ: Այս մասին հայտնում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում