Ռուսական հեռուստաընկերությունը փորձում է պարզել Պոդոլսկի շրջանում վթարի իրական մեղավորներին
Ռուսական «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերով երկու օր առաջ ցուցադրվել է շաբաթ օրը Պոդոլսկի շրջանում տեղի ունեցած ողբերգական վթարի մանրամասների մասին պատմող ծավալուն հաղորդում, որում ականատեսների, տուժածների վկայությունների, ինչպես նաև՝ փորձագետների կարծիքների հիման վրա վիճարկվում է 18 մարդու մահվան պատճառ դարձած պատահարի մասնակից վարորդի` ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի մեղքի չափաբաժինը:
Հաղորդման մասնակիցները շեշտը դնում են հիմնականում ՌԴ ճանապարհատրանսպորտային անվտանգության համակարգում առկա թերությունների վրա, որոնք պարբերաբար ողբերգական ելքով դժբախտ պատահարների պատճառ են դառնում:
Հաղորդումը կարելի է դիտել այստեղ: