Հնդկաստանում տարրական դպրոցի 20 աշակերտ է մահացել սննդային թունավորումից
Հնդաստանի Բիհար նահանգում դպրոցական ճաշարանի սննդից առաջացած թունավորման հետևանքով 20 երեխա է մահացել: Մեծ մասը եղել է 10 տարեկանից փոքր: Այս մասին գրում է «Լետա.ռու»-ն՝ հղում անելով տեղական «NDTV» հեռուստաընկերությանը:
Հաղորդագրության համաձայն՝ ևս 35 տուժած շարունակում է մնալ հիվանդանոցում, նրանց թվում է ճաշարանի խոհարարը:
Բժիշկների հարղոդմամբ՝ կերակրի մեջ հայտնաբերվել է այնպիսի քանակությամբ «անհայտ ծագման քիմիական նյութ», որ ողջ մնացած երեխաների կյանքը փրկելու հավանականությունը նվազագույն է: Թե ինչ քիմիական նյութի մասին է խոսքը, դեռևս հայտնի չէ:
Նահանգի գլխավոր նախարար Նիտիշ Կումարը խոտացել է, որ տուժածների ընտանիքները փոխհատուցում կստանան 200 հազար ռուպիի չափով (մոտ 3500 դոլար): Միաժամանակ, Չհապրա քաղաքի արվարձանում, ոտեղ և արձանագրվել էր դեպքը, մի քանի հարյուր բնակիչներ բողոքի ցույց են կազմակերպել և դպրոցի տնօրինության նկատմամբ միջոցներ ձեռնակելու պահանջով շրջափակել ոստիկանության բաժինը: