Հ. Հարությունյանի դուստր. Իմ համար առաջնահերթն այն է, որ հայրս պատիժը կրի իր երկրում (Տեսանյութ)
Լիլիթ Հարությունյանի խոսքով՝ հայրը` Հրաչյա Հարությունյանը, ավելի քան 20 տարի վարում է բեռնատար մեքենաներ: Այդ ընթացքում ոչ մի անգամ վթարի չի ենթարկվել, վթարի պատճառ չի դարձել:
Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ Նոր Մոսկվայում տեղի ունեցած վթարի ենթադրյալ մեղավոր Հրաչյա Հարությունյանի դուստրը պատմեց, որ հայրը Ռուսաստան է մեկնել մոտ երեք ամիս առաջ, առանց ծանոթների միջնորդության, կազմակերպությունից հրավիրել են աշխատանքի:
Նա Ռուսաստան է մեկնել նաև նախորդ տարի, այնտեղ աշխատել մի քանի ամիս ու տուն վերադարձել:
Դստեր խոսքով՝ իրենք կատավածի մասին իմացել են Ռուսաստանում ապրող բարեկամներից, վթարից հետո չեն կարողացել խոսել հոր հետ, Հ. Հարությունյանի հետ խոսել չեն կարողացել նաև Ռուսաստանում ապրող նրանց բարեկամները, վերջիներս խոսել են միայն փաստաբանների հետ:
«Այսօր երևի մենք էլ կկապվենք փաստաբանների հետ: Այս պահին մտահագող բան փաստաբանների գործողությունների հետ կապված չկա, ինձ թվում է, ամեն ինչ լավ կլինի: Իմ համար առաջնահերթն այն է, որ հայրս պատիժը կրի իր երկրում»,- ասաց Լ. Հարությունյանը՝ նշելով, որ այդ հարցով ակնկալում է իշխանությունների ու հասարակության աջակցությունը:
«Ես խնդրում եմ մեր պաշտոնյաներին, գիտեմ, որ կարող են իրենց լիազորությունների շրջանակում օգնել, ինչով կարող են: Այն ժամանակ, երբ իմ հոր աջակացությունն էր պետք, նա թողեց ընտանիքն ու կամավոր գնաց, օգնեց, ինչով հնարավոր էր, հիմա իրեն է այդ օգնությունը պետք, հիմա ինքն է կարիքի մեջ»,- ասաց դուստրը՝ ավելացնելով, որ ուրախ կլինի, եթե հայրը արդարացվի, սակայն իր համար խսիտ ցանկալի է, որ հայրը պատիժը կրի իր երկրում:
Նախորդող հրապարակում` Փաստաբան Բալոյանը պատրաստ է օգնել Հարությունյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան