Նավասարդյան. Ուղեվարձի թանկացումը 50 տոկոսից ավելի չի լինի
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը Panorama.am-ին հայտնեց, որ այս պահին փոխադրավարձի գնի վերաբերյալ հաշվարկներն ու քննարկումները շարունակվում են:
Նրա խոսքով՝ քննարկումներ կլինեն նաև հեռուստաեթերում, իսկ առաջիկա օրերին քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպում կլինի, որտեղ կներկայացվեն պարզաբանումներ:
Ի՞նչ են ցույց տալիս հաշվարկներն այս պահի դրությամբ, որքանո՞վ կթանկանա ուղեվարձը հարցին Նավասարդյանը պատասխանեց. «90-99 տոկոսով հստակ է, բայց այս պահին, եկեք հայտարարություններ չանենք: Ամեն դեպքում 50 տոկոսից ավելի չի թանկանա»:
Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանի խոսքով՝ այս պահին նախարարությունը միջմարզային ուղևորափոխադրում իրականացնող ընկերություններից սակագնի բարձրացման վերաբերյալ որևէ հայտ չի ստացել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները