Ֆիլմի հեղինակն արձագանքում է թերթին. Լուսանկարում ոչ թե Հրաչյա Հարությունյանն է, այլ մարտի դաշտում զոհված Նորիկ Ղազարյանը
«Պատմություներ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմի հեղինակ Վարդան Հովհաննիսյանն արձագանքել է թերթերից մեկին, որը հրապարակել է մի նկար` ազատամարտիկին ներկայացնելով որպես Նոր Մոսկվայում վթարի մասնակից դարձած «Կամազ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյան:
Վարդան Հովհաննիսյանի խոսքով՝ լուսանկարում ոչ թե Հրաչյա Հարությունյանն է, այլ՝ 1994 թ-ին Մատաղիսում, մարտի դաշտում զոհված Նորիկ Ղազարյանը:
«Ուզում եմ տեղյակ պահել, որ «Պատմություներ պատերազմի և խաղաղության օրերից» վավերագրական ֆիլմից (www.warandpeacefilm.com) օգտագործված լուսանկարում, որը տարածվել է համացանցով, պատկերված է ոչ թե Հրաչյա Հարությունյանը, այլ 1994թ-ին Մատաղիսում, մարտի դաշտում զոհված` կապիտան Նորիկ Ղազարյանը:
Խնդրում եմ բոլոր նախաձեռնողներին և լրատվամիջոցներին զերծ մնալ չստուգված տեղեկություններ և լուսանկարներ տարածելուց:
Զոհված ազատամարտիկ` Նորիկ Ղազարյանի նկարը համացանցում այս կերպ տարածելը չափազանց ոչ կորեկտ է ազատամարտիկի հիշատակի և իր հարազատների նկատմամբ:
Ես ցավում եմ Ռուսաստանում կատարվածի համար և հույս ունեմ, որ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ կկատարվի արդար հետաքննություն»,- գրել է Վ. Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները