Սնոուդենը կոտրել է «The Washington Post»-ը, որպեսզի իրեն վերաբերող հոդվածում ուղղումներ անի. «ՌԲԿ»
ԿՀՎ նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենը կոտրել է «The Washington Post» պարբերականի կայքը, իրեն վերաբերող հոդվածում ուղղումներ կատարելու համար: Այս մասին գրում է «ՌԲԿ» գործակալությունը` հղում անելով «Թվիթեր» սոցցանցում տարածված Սնոուդենի համապատասխան գրառմանը:
Ամերիկացու խոսքերով, ինքը որոշել է կոտրել կայքը, որպեսզի ներողություն խնդրի աուտիզմով հիվանդներից, ում հետ հոդվածի հեղինակն համեմատել էր Սնոուդենին:
Նշվում է, թե հեղինակ Շեյլա Վելլերը Սնոուդենին բնորոշում է որպես «տեխնոհանճար», ով տառապում է «բարոյական աուտիզմով»: Սրան հաջորդում է Էդուրադ Սնոուդենի լրացումը՝ «Ցանկանում եմ հետ վերցնել բարոյական աուտիզմի մասին հիմար և չմտածված խոսքերը և ներողություն հայտնել աուտիզմով հիվանդներից այն ցավի և վիրավորանքի համար, որը կարող էր պատճառով իմ այս անզգույշ և թունոտ դիտարկումը»:
Հաղորդագրության համաձայն, պարբերականը դեռևս չի անդրադարձել հոդվածում տեղ գտած լրացմանը: Հայտնի չէ նաև, թե Էդուարդ Սնոուդենի անունից վարվող «Թվիթեր» հաշիվը իրական է, թե կեղծ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան