Ա. Հովհաննիսյան. Ադրբեջանական կողմը կրակ է բացել նաև մայրուղու ուղղությամբ
Տավուշի մարզից եկող տեղեկությունների համաձայն, հայ-ադրբեջանական սահմանի Բաղանիսի հատվածում, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմի կանոնները, ինչի հետևանքով, ապահովության համար փակվել է Բաղանիս-Իջևան հիմնական ճանապարհը, օգտագործվել է այլ ճանապարհ:
Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս է իրավիճակը շփման գծում և արդյո՞ք հայկական բնակավայրերի ուղղությամբ կրակ է բացվել, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Ադրբեջանը իսկապես խախտել է հրադադրի ռեժիմի կանոնները և կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ. մի քանի մենահատ կրակոց էլ արձակվել է մայրուղու ուղղությամբ: Այս պահի դրությամբ իրավիճակը կայուն է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում