Առողջություն 10:40 17/07/2013

Թ.Պողոսյան. «Պետք չէ խնդիրը դնել այն կողմից, թե տեղայնացումը կօգնի հիվանդանոցներին լուծել իրենց խնդիրները»

Հեղինակ` Լիա Խոջոյան

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ նախօրեին մի խումբ լրագրողներ Առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հետ այցելեցին Արտաշատի, Արարատի և Վայքի ծննդատներ, որտեղ ծանոթացան պայմաններին, ինչպես նաև բարձրացրեցին հետևյալ հարցը` ի՞նչ փոփոխությունների է բերել հաստատությունների առօրյայում Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանը՝ ծննդօգնության տեղայնացման մասով: Իրար հետ ուղղակի անհամեմատելի Արտաշատի և Արարատի ծննդատներ այցից հետո Panorama.am-ը զրուցեց Թևան Պողոսյանի հետ.

- Պարոն Պողոսյան, ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները:

- Կիսով չափով ծանր... խնդիրը նրանում է, որ լուրջ խնդիր է ծննդատների՝ ինչպես սարքավորումներով համալրելը, այնպես էլ պայմանների բարելավումը: Առավել ևս, որ ամեն ինչ համեմատության մեջ է: Երբ գալիս ես Արարատի հիվանդանոց ու փորձում ես համեմատել այս հաստատության պայմանները հարևան Արտաշատի (մարզկենտրոնի) հիվանդանոցի պայմանների հետ, ապա դրանք ուղղակի անհամեմատելի են ու որևէ եզրեր անգամ չկան: Հասկանալի է, որ տեղում մարդիկ փորձում են շատ լավ, մաքուր պահել նույնիսկ հին սարքերը, բայց կարծում եմ, որ Արտաշատը, լինելով մարզկենտրոն, պետք է դեռ լուրջ աշխատանք տանի, որպեսզի հասնի նույն Արարատի ծննդատան մակարդակին:

- Հիշում եմ, որ Դուք հենց սկզբից դեմ էիք արտահայտվում Առողջապահության նախարարի՝ ծնունդների տեղայնացման գաղափարին...

- Այո, դրա կողմնակիցը չեմ և լավագույն ապացույցը ի հայտ եկավ հենց շրջայցի ժամանակ: Թերևս կրկնվեմ, բայց յուրաքանչյուր մարդ, ով տեսնի Արարատի հիվանդանոցը, նրա մտքով անգամ չի անցնի այստեղից ամեն օր գնալ Երևան` այստեղ ամեն տեսակի ծառայություն կարող է ստանալ, ինչո՞ւ գնա: Հիվանդանոցները պետք է մրցեն որակի իմաստով և պետք չէ խնդիրը դնել այն կողմից, թե տեղայնացունը կօգնի հիվանդանոցներին՝ լուծել իրենց խնդիրները: Չի լուծի: Որովհետև դա չի բերի այն գումարները, որոնք կարող են լուրջ բարեփոխումների հանգեցնել տեղերում, այդ գումարները չեն բավարարելու գույք և սարք գնելուն: Այնպես որ հիվանդանոցները պետք է այլ տարբերակ գտնեն, կլինի դա բարերարի, հովանավորի օգնությամբ, թե այլ ճանապարհով, բայց հիվանդանոցները պետք է մրցեն իրենց որակով և մատուցած ծառայություններով և ոչ թե ստանան ուղղակի, այսպես ասեմ, փոքրիկ սնունդ: Խնդիրը ոչ թե գոյատևելը պետք է լինի, այլ մրցելն ու ծառայությունների պատշաճ մատուցելը:

- Սա նշանակում է, որ ճիշտ է վերադառնալ այն վիճակին, որ եղե՞լ է: Այսինքն` սկզբից համալրել, վերանորոգել, համապատասխանեցնել ծննդատները, հետո նոր տեղայնացնել:

- Ընդհանրապես տեղայնացման խնդիրը չկա, չէ որ, եթե կինը իր քաղաքում ունենա ժամանակակից բուժհաստատություն, էլ իր մտքով կանցնի՞ տեղափոխվել Երևան: Ինչի՞ համար, եթե ամեն ինչ ավելի լավ է, քան նույն երևանյան ծննդատներում: Բայց պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ բոլոր ծննդատները այսպիսին դարձնեն և ոչ թե մարդկանց դնենք մի իրավիճակի մեջ, երբ ստիպված ծախս են անելու, որ ավելի վստահելի ծննդատանը ծննդաբերեն: Մենք մարդկանց սոցիալական  խնդրի առաջ ենք կանգնացնում` ով գումար ունի, նա այսպես թե այնպես ընտրելու է, որտեղ ծննդաբերի, իսկ ով աղքատ է, նա զրկվում է ուղղակի ընտրությունից: Եվ հենց նրան մենք պետք է հնարավորություն տանք, որ նույն կարգի որակ ստանա անվճար: Մի խոսքով, պետք է նպաստել և այնպիսի քաղաքականությունը վարել, երբ բոլոր հիվանդանոցներում կկարողանան համապատասխան որակ տրամադրել: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայուն տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}