Հարցազրույցներ 11:36 17/07/2013

Տեր Վահրամ. Պարագաներ, որ գործարարի անունով եկեղեցի լինի, ինձ հայտնի չեն

Հեղինակ` Զրուցեց Լալա Տեր-Ղազարյանը

Արդի եկեղեցաշինության հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ:

- Տեր Վահրամ, եթե քաղաքացին ցանկանում է կառուցել եկեղեցի, արտաքին և ներքին տեսքը, վայրը համաձայնեցվո՞ւմ են Մայր Աթոռի հետ:

- Պայմանավորված Եկեղեցու ներքին վարչա-կազմակերպական բարեփոխումների գործընթացներով՝ այս հարցում ժամանակին որոշակի վրիպումներ եղել են, այսօր, սակայն, գործող կարգը հստակ է: Եթե որևէ անձ ցանկություն ունի մասամբ կամ ամբողջովին աջակցել որևէ վայրում մատուռի/եկեղեցու կառուցմանը կամ պատմական սրբավայրի վերականգնմանն ու նորոգությանը, ապա տեղի հոգևոր հովվի միջոցով կապ է հաստատում թեմակալ առաջնորդի հետ և նրա հետ համաձայնեցնում տվյալ նախաձեռնությունը: Երբ կատարվում են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները, այդ թվում և նախագծային, եկեղեցու նախագիծը ներկայացվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ճարտարապետական խորհրդի քննարկմանն ու հաստատմանը, որից հետո միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսը տալիս է իր օրհնությունը: Ինչ վերաբերում է եկեղեցու կառուցման համար հատկացվելիք վայրին, ապա եթե ժամանակին դա շատ ավելի դյուրին էր և եպիսկոպոսն էր որոշում, թե բնակավայրում որտեղ է կառուցվելու Աստծո տաճարը, այսօր դա առավել չափով պայմանավորված է այն հանգամանքով, թե պատկան մարմինների կողմից ինչպիսի հողակտորներ կարող են տրամադրվել և դրանց միջից է կատարվում ընտրությունը` ըստ տեղանքի պատշաճության:

- Եկեղեցի կառուցել կարող է ցանկացա՞ծ անձ:


- Ըստ էության, այո´: Անշուշտ, սրբավայր կառուցելու դրդապատճառները տարբեր են լինում: Փորձառությունը ցույց է տալիս, որ կան մարդիկ, ովքեր դա անում են` գոհանալու Աստծուց իրենց պարգևած բարիքների ու շնորհների համար, ոմանք` կատարած ուխտի համար, ոմանք` որպես ապաշխարություն, ոմանք` պարտք նկատելով հայրենի բնակավայրի հնամենի սրբավայրի կամ, ինչպես ասում են, սրբի նկատմամբ, իսկ հաճախ մղված իրենց քրիստոնեական ոգուց` մարդկանց առիթ ընծայելու ճանաչելու Աստծուն կամ էլ, ինչպես Սփյուռքի պարագային է, իրենց նորաստեղծ համայնքը օժտելու սրբավայրով: Հիմնականում, մեր ազգի և եկեղեցու զավակներն են, որ հանդես են գալիս նման նախաձեռնությամբ, թեպետ լինում են դեպքեր, երբ եկեղեցաշինության հարցում Հայոց Եկեղեցուն զորակցություն ցուցաբերել են նաև օտար քրիստոնյա և այլադավան կազմակերպություններ և անհատներ: Որպես օրինակ՝ կարող եմ հիշատակել Սպիտակի Ս. Հարություն եկեղեցին` կառուցված երկրաշարժից հետո Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի տրամադրած միջոցներով, ինչպես նաև Հաղարծնի վանական համալիրի նորոգությունը՝ Շարժայի շեյխի հովանավորությամբ:

- Ինչպե՞ս է ընտրվում նորակառույց եկեղեցու անունը, օրինակ, եթե հայտնի գործարարը կառուցում է եկեղեցին ու իր անունով կոչում, կարելի՞ է:

- Հայոց Եկեղեցում կա հստակորեն ընդունված և Ավանդության մեջ ամրագրված սկզբունք, ըստ որի, նորակառույց եկեղեցու անունը դրվում է օծման օրը` աղոթքներից ու սաղմոսներից հետո օծման արարողությունը նախագահող եկեղեցականի կողմից: Եղել են, սակայն, դեպքեր, երբ հիմնարկեքի ժամանակ արդեն իսկ եպիսկոպոսն անվանակոչել է եկեղեցին: Հիմնականում եկեղեցիներն անվանակոչվում են սրբերի, երկնային զորությունների, հաճախ նաև Տերունական նշանների անուններով, օրինակ` Սբ Խաչ, Սբ Նշան և այլն:

Պարագաներ, որ գործարարի անունով եկեղեցի լինի, ինձ հայտնի չեն, որովհետև, անգամ եթե բարերարի անունը համընկնի եկեղեցու անվանը, ինչը ևս հավանական չեմ նկատում, եկեղեցին, այնուամենայնիվ, կրում է սրբի անունը և ոչ թե բարերար գործարարինը: Մեկ բացառություն, սակայն, պետք է հաշվի առնել` հատկապես երբ եկեղեցին կառուցվում է անհատի կողմից՝ որպես ուխտի կամ գոհունակության նշան, ինչ-որ երևույթի կամ ուղղակի մասնավոր ծրագրի համար: Նման պարագաներում առաջնորդը բնականաբար հաշվի է առնում հանգամանքը: Ինչպես օրինակ` Դեր Զորում կառուցված մատուռի պարագային, վստահ եմ, ի սկզբանե որոշված է եղել, որ պիտի լինի Սրբոց Նահատակաց մատուռ:

- Այս պահին քանի՞ բարերար, գործարար կամ այլ քաղաքացիներ են դիմել Մայր Աթոռին` Հայաստանի տարածքում նոր եկեղեցի կառուցելու առաջարկով: Քանի՞սն են հավանության արժանացել:

- Այս պահին դժվարանում եմ որևէ թիվ մատնանշել, որովհետև սա շարունակական աշխատանքային գործընթաց է: Մշտապես թեմերից Մայր Աթոռ գալիս են առաջարկներ, որոնք քննարկվում, փոփոխվում, լրամշակվում և վավերացվում են: Որպես կանոն որևէ առաջարկ և ազնիվ ցանկություն չի մերժվում, պարզապես Մայր Աթոռն օգնում է, որ իրականացվող եկեղեցաշինությունը լինի գրագետ, եկեղեցական կարգի ու ավանդության անշեղ պահպանությամբ:

- Ցանկացած երկիր հարուստ է`  իր պատմությամբ ու մշակույթով: Դրանց մի զգալի մասը մեր հին եկեղեցիներն են, որոնցից մի քանիսը հիմնանորոգման, վերանորոգման կարիք ունեն: Այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում: Երբևէ եղե՞լ է, որ եկեղեցի կառուցելու մտադրություն ունեցող քաղաքացուն, առաջարկեք վերանորոգել հնագույն եկեղեցիներից մեկը:

- Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և թեմերի մշտական ուշադրության կենտրոնում են մեր հնագույն վանքերն ու եկեղեցիները և ամենայն ջանք գործադրվում է կարելիության պարագային հիմնանորոգությամբ կամ գոնե մասնակի նորոգություններով պահպանել դրանք: Սակայն, հավատացեք, որ կարիքն անհամեմատ մեծ է, քան Մայր Աթոռի հնարավորությունները: Որպես օրինակ նշեմ, որ անգամ եթե Մայր Աթոռն իր բոլոր կարողությունները ծառայեցնի միայն այս նպատակին, ապա չի կարող լուծել առկա խնդիրների անգամ 10 տոկոսը: Ինչ վերաբերում է բարերարներին, ապա, անշուշտ, Եկեղեցին անում է ամենը, որպեսզի նրանք իրենց պատրաստակամությամբ փրկեն այս կամ այն պատմական սրբավայրի կյանքը, սակայն միշտ չէ, որ դա հաջողվում է: Ինչպես նախորդիվ նշել եմ, կարիքները շատ են, և Մայր Աթոռը հետամուտ է ոչ միայն պատմական սրբավայրերի պահպանությանը, այլև խորհրդային տարիներին ստեղծված բնակավայրերում և Երևանի առանձին թաղամասերում նոր եկեղեցիների կառուցմանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:23
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով շինծու դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին
Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Իրանն ու Թուրքիան կբանակցե՞ն «Զանգեզուրի միջանցքի» շուրջ
Իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների համար։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:40
Վրաստանում զինված անհայտ անձինք ռուսաստանցու են վիրավորել և առևանգել
Վրաստանի ՆԳՆ-ն (ՆԳՆ) հետաքննում է բարձրլեռնային Մեստիայում՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների վրա զինված...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող ՀՀ ՊՆ զինծառայողներին
ՀՀ ՊՆ-ն իրավական ակտերի e-draft.am կայքում շրջանառում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Աղբյուր` Panorama.am
14:58
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան բազմաթիվ վիրավորներ
Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:47
Փաշինյանի ճաշ եփելու զուռնի ձենը հետո է գալու. Ոսկան Սարգսյան
«Կառավարական ամառանոցները սպասարկելու համար պետական բյուջեից  ինչո՞ւ են հսկայական փողեր ծախսում, խոհարար, մատուցող և այլ ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է
Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
«Կարող եմ վստահաբար ասել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կինը դհոլ նվագելու ռեկորդակիր էր
Այսօր Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածները  մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ...
Աղբյուր` Panorama.am
13:52
ԼՂ-ից տեղահանվածներն այս տարի ևս տոնը նշում են իրենց տնից հեռու. Ֆրանսիայի դեսպան
Շնորհավոր Սուրբ Ծնունդ՝ հատուկ մտքով Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների համար, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: . Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի մեղադրանքները
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերմանիայում տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ամանորյա տոնավաճառում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:58
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
Երևանում  հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կաթողիկոս. Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով. «Յանուն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Երևանցիների 79%-ը ձուկ օգտագործում է ամսվա մեջ 1-2 անգամ. Սննդագետ
«Այս սուրբ օրով, շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Քանի դեռ բոլորիդ սեղաններին ձուկ կա, խնդրում եմ ակտիվորեն պատասխանել,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ամենավատ վարքով զբոսաշրջիկները
Հետքովիդյան ժամանակաշրջանում ավելի շատ մարդիկ են ճանապարհորդում, քան երբևէ։ Զբոսաշրջիկների ռեկորդային թիվը նաև նշանակում է, որ 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Հրդեհի ահազանգ. Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 00:43-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գերմանիայի ԱԳ նախարարը ուլտիմատում է ներկայացրել Սիրիայի իշխանություններին
Գերմանիայի ԱԳ  նախարար Անալենա Բաերբոքը Սիրիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրին Գերմանիայի  օգնությունը կախված...
Աղբյուր` Panorama.am
10:19
Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը
Սիրիական իշխանական ԶԼՄ-ները Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների այցը Սիրիա լուսաբանելիս տեքստերին կցված լուսանկարներում «լղոզել»...
Աղբյուր` Panorama.am
10:03
Այսօր երեկոյան տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգ
Հունվարի 6-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Պապիկյանի կինն ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն  Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը սոցցանցի իր էջում ամանորյա ընտանեկան ֆոտոշարք է...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  Սուրբ Ծննդյան և...
Աղբյուր` Panorama.am
09:04
Ողբերգական դեպք Երևանում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 06:21-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:24
Մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար. Վրթանես Սրբազան
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ է մատուցվել Միածնաէջ Մայր Տաճարում «Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ըստ իս՝ չէր կարող. Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի՝ զինվորականների կյանքերը վտանգող գործողություններ անելու մեղադրանքի մասին
«Չգիտեմ ինչ պատերազմական դրվագին է վերաբերվում մեղադրանքը, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Լինենք իրատես, բայց ոչ՝ հոռետես ու հուսահատ. Արամ Ա.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սուրբ ծննդեան հայրապետական պատգամ է հղել հայ ժողովրդին։ «ԴԱՌՆԱՆՔ ՅՈՅՍԻ ԱՂԲԻՒՐԻՆ՝ ԱՍՏՈՒԾՈՅ ԾՆԵԱԼ ՈՐԴՒՈՅՆ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է` հավասարակշռումը։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 88 մարդ է զոհվել, 208-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}