Փոխհրաձգություն թուրք-սիրիական սահմանին. Դավութօղլուն դիմում է միջազգային հանրությանը
Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել այն մասին, որ նախօրեին թուրք-սիրիական սահմանին` թուրքական Ջեյլանփընար և սիրիական Ռեսուլայն շրջանի միջև ընկած հատվածում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) սիրիական ճյուղի և ապստամբների միջև բախում է տեղի ունեցել։ Այդ ընթացքում սիրիական կողմից Թուրքիայի ուղղությամբ կրակ է արձակվել, ինչին ի պատասխան թուրք սահմանապահները նույնպես կրակ են բացել։
Սիրիական կողմից արձակված կրակից Թուրքիայում մեկ հոգի վիրավորվել է:
Ըստ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության` Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, անդրադառնալով վերոնշյալ միջադեպին, ասել է. «Սա ցույց է տալիս, թե սիրիական ճգնաժամը ինչքանով կարող է ազդել նաև մեր քաղաքացիների վրա: Մեկ անգամ ևս միջազգային հանրությանը դիմում ենք կոչով: Եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ձեռնարկելու է անհրաժեշտ քայլեր, ապա հիմա իսկական ժամակակն է: Սիրիայում այս դաժան ջարդերը դադարեցնելու ժամանակը վաղուց եկել է: Հակառակ դեպքում` ՄԱԿ Անվտանգության խորհրդի և մի շարք այլ միջազգային առաքելությունների իմաստը կորում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում