European Voice-ը չի հավատում Ադրբեջանում և Վրաստանում ընտրությունների միջազգային դիտորդների ազնվությանը
European Voice լրատվականը կասկած է հայտնել այս աշնանն Ադրբեջանի և Վրաստանի ընտրություններում միջազգային դիտորդների ազնվության վերաբերյալ: Վրաստանում ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին, իսկ Ադրբեջանում՝ հոկտեմբերի 16-ին: Լրատվականն արդեն իսկ հասցրել է անդրադառնալ այդ ընտրությունների կարևորությանը: Հունիսի 21-ին` Իլհամ Ալիևի՝ Բրյուսել կատարած այցից առաջ, European Voice-ն անհանգստություն էր հայտնել Ադրբեջանում նախընտրական իրադարձությունների վերաբերյալ:
Աշնանային նախագահական ընտրություններում տեղական և միջազգային դիտորդական առաքելություններ կլինեն Ժողովրդավարության և մարդու իրավունքների գրասենյակից (ԵԱՀԿ ԺՄԻԳ), Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ) և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովից: Եվրախորհրդարանը դիտորդական առաքելությամբ կներկայանա միայն Վրաստանում:
European Voice-ը նշում է, որ Եվրամիության Արևելյան Գործընկերության երկրներում ընտրությունները հեռու են Եվրոպական չափանիշներից: Ադրբեջանցի և վրացի ընտրողներն ու ոչ-կառավարական ակտիվիստներն արդար գնահատական են սպասելու միջազգային դիտորդներից: Այդ գնահատականի բացակայության դեպքում նշված միջազգային կազմակերպությունների հանդեպ վստահության ցուցանիշն անկում կապրի, իսկ ժողովրդավարական գործընթացների աջակցությունը և ազատ ու արդար ընտրությունների կարևորությունը, որն, ի դեպ, Արևելյան Գերծընկերության երկներում ամենակարևոր բարեփոխումներից է, կասկածի տակ կդրվեն:
European Voice-ը չափազանց կարևորում է միջազգային դիտորդների մասնագիտական որակները: Պետք է ընտրվեն հատուկ՝ անկեղծ ու արդար մարդիկ, ովքեր չեն վախենա զեկուցել այն, ինչ կտեսնեն և ինչ կհայտնեն իրենց վստահելի տեղական դիտորդները: 2010թ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների մասին Եվրոպական Կայունության Նախաձեռնության՝ «Խավիարային դիվանագիտություն» կոչվող զեկույցում արդեն իսկ նշվում է ԵԽԽՎ-ի դիտորդական թերությունները: Ադրբեջանական ընտրություններում ԵԽԽՎ-ի նոր ձախողումը պարզապես ողբերգական կլինի: Վրաստանում ևս անկողմնակալության խնդիր կա, քանի որ խորհրդարանական դիտորդները հաճախ ընտրություններում մասնակցող կուսակցությունների դաշնակիցներն են:
Ամառային արձակուրդի ավարտից հետո, ԵԽԽՎ-ն կընտրի 30 դիտորդ, որից հետո իրենց ընտրությունը կհրապարակեն նաև Եվրախորհրդարանը և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը: Այդ ընտրության համար պատախանատու անձինք պետք է հիշեն, որ դիտորդների աշխատանքի որակով է որոշվելու Արևելյան Գործընկերության հասարակություններում Եվրոպայի ժողովրդավարական ինստիտուտների իմիջը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին