Սպառողների շահերի պաշտպանության ՀԿ-ները միավորվում են՝ հանուն սննդի անվտանգության
«Մեր շփումները լաբորատորիաների հետ ցույց են տալիս, որ մեր առաջնային խնդիրը սննդի անվտանգության դաշտում մանրէաբանությունն է, հավելումների անկառավարելիությունը, պիտակավորման խնդիրն է, քանի որ սպառողին ուղղակի խաբում են, քանի որ երբեք չես կարող երաշխավորված լինես, թե ժամկետանց ապրանք ձեռք չես բերում…. Խնդիրները շատ են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքով՝ ստերիլ պետք է լինի ոչ միայն սննդամթերքը, այլև այն տարածքը, որտեղ սնունդը արտադրվում է:
Որպեսզի խնդիրները բարձրաձայնվեն, Ա.Պողոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ երեք սպառողական կազմակերպություններ` «Սպառողների միությունը», «Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիան» և «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ները որոշել են համախմբել իրենց ուժերը և ստեղծել այն խումբը, որը ևս մեկ անգամ կփորձի բացահայտել սննդի ոլորտի խնդիրները, թերությունները և լուծումներ գտնել դրանց կանխարգելման համար.
«Կոալիցիայի նպատակը նրանում է կայանում, որ թեև ամենքը առանձին-առանձին գործել է ոլորտում, բայց այսօր միավորել են ուժերը, որպեսզի կարողանան ավելին կատարել և ոչ միայն Երևանում, այլև մարզերում: Մենք եկանք համոզման, որ միասին ավելի ուժեղ կլինենք ու արդյունավետ կաշխատենք: Մեր նպատակն է ստեղծել քաղաքացիական հասարակություն, քանի որ մեր ազգաբնակչությունը անտարբեր է ամեն ինչի նկատմամբ, իսկ մենք ուզում ենք քաղաքացուն դարձնել իրազեկ սպառող, որպեսզի նա գիտակցի իր շահը ու իր իրավունքները պաշտպանի»,- հայտարարեց «Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը:
Ա. Պողոսյանն էլ ընթերցեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ հայտարարությունը, քանի որ դրա ղեկավար Բաբկեն Պիպոյանը ներկա չէր ասուլիսին, ու հորդորը, որ պարունակում է հայտարարությունն իր մեջ: Ընդգծեց` համաձայն են և կոալիցիայի իմաստը հենց դա է, քանի որ մինչ օրս ամենքը առանձին է այդ գործունեությամբ զբաղվել, իսկ հիմա համախմբվում են:
Panorama.am-ի ճշտող հարցին էլ ի պատասխան, թե այսինքն՝ միանում են Բ.Պիպոյանի հորդորին, ասաց. «Կարելի է այդպես ասել»:
Նշենք, որ օրերս տարածած այդ հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը կոչով դիմում է պատկան մարմիններին, հասարակական կազմակերպություններին, զանգվածային լրատվամիջոցներին ու արտադրողներին շտապ ձեռնարկել նշված խնդրի լուծմանն ուղղված մեխանիզմների քննարկում, սպառողին առավելագույնս իրազեկել նշված խնդրի վերաբերյալ և հրատապ իրականացնել խնդրի կարգավորմանն ուղղված գործառույթներ՝ միաժամանակ կարևորելով թե՛ սպառոռական շահը, թե՛ տնտեսական վնասները նվազագույնի հասցնելը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում