Մեծ Բրիտանիայում շոգից 760 մարդ է մահացել
Մեծ Բրիտանիայում աննախադեպ բարձր ջերմաստիճանը հանգեցրել է նրան, որ շոգից արդեն 760 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա» լրատվական կայքը:
Նշենք, որ երեսուն աստիճան շոգը պահպանվում է, այն պարագայում, երբ Բրիտանիայում տարվա այս շրջանի համար բնորոշ են անձրևն ու ցուրտը:
- Ինը օր առաջ տրոպիկական այս շոգերի` երկիր մուտք գործելուց հետո միայն Անգլիայում մինչև 700 մարդ է մահացել,- պատմել են Լոնդոնի հիգիենայի դպրոցում:
Երկրի բնակիչները շատ վատ են տանում այսպիսի եղանակը, բացի այդ, իրենց պաշտպանելու համար ոչ մի միջոց չեն նախաձեռնում: