Հնդկաստանում 100-ից ավելի երեխա է թունավորվել
Հնդկաստանի Թամիլանդ նահանգում հարյուրից ավելի երեխաներ հինգշաբթի օրը հոսպիտալացվել են: Հավանական է, որ նրանք թունավորվել են դպրոցական կերակուրից: Այս մասին հաղորդում է «Ռոսբալտ» լրատվական կայքը:
Տեղական աղբյուրների փոխանցմամբ` 102 աղջիկ Նեյվելի քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ օգտվել են դպրոցական ճաշարանից: Իշխանությունների կարծիքով ճաշը կարող էր թունավորված լինել: Նշվում է, որ երեխաների կյանքին այժմ վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ նման մի միջադեպ էր գրանցվել Հնդկաստանի Չխափրա դպրոցում, որտեղ բրնձից պատրաստված ճաշն ուտելուց հետո երեխաների մոտ սրտխառնոց ու ուշագնացություն էր սկսվել: Մինչև բժիշկների ժամանումը 10 երեխա արդեն մահացել էր: Իսկ 12-ն էլ մահացել էին հիվանդանոցում: