«Միկա Ցեմենտ»-ը վերագործարկվել է` «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ ֆինանսավորմամբ
«Միկա Ցեմենտ» գործարանի աշխատանքը վերականգնվել է` շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ստացված ֆինանսավորման: Այս մասին հայտնում են «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ մամուլի ծառայությունից:
Բանկի կողմից տրամադրվել է ֆինանսավորում Ընկերության վարկային պարտավորությունների կատարման նպատակով (այդ թվում նաև աշխատավարձերի մասով և բնական գազի դիմաց պարտավորությունների մարում), ինչպես նաև «Միկա Ցեմենտ» գործարանի շահագործման համար սարքավորումների կարգաբերման և այլ ծախսերի իրականացման նպատակով:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը համագործակցում է «Միկա Ցեմենտի» հետ արդեն շատ տարիներ: Եվ մենք ուրախ ենք, որ Բանկը նպաստում է Հայաստանի արդյունաբերության հսկաներից մեկի աշխատանքի վերականգնմանը: Մեր նպատակն է վերագործարկել ցեմենտի արտադրությունը, օգնել գործարանին անցում կատարել որակյալ ցեմենտի արտադրության ու ծավալների առավել բաձր մակարդակի: Մենք հույս ունենք, որ մեր գործընկերական հարաբերությունները ապագայում ևս կզարգանան»,- ասել է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:
«Միկա Ցեմենտ» գործարանը մասնագիտացված է 10 տեսակի պորտլանդցեմենտի արտադրության գործում: Գործարանի արտադրանքը հայտնի է ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում, Իրաքում, Եվրոպայում ու Ռուսաստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի