Պաշտոնական. Երևանում հասարակական տրանսպորտի սակագինը բարձրանում է 50 դրամով
Հուլիսի 20-ից Երևանում երթուղայի տաքսիների սակագինը լինելու է 150 դրամ: Այս մասին ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը ներկայացրեց թանկացման պատճառները. «Վերջին շրջանում քաղաքային տրանսպորտի տնտեսվարողների կողմից բազմաթիվ հայտեր են ներկայացվել սակագինը բարձրացնելու ուղղությամբ` հիմք ունենալով, որ տարիների ընթացքում թանկացել են միկրոավտոբուսները, ավտոբուսները, վառելիքը, պահեստամասերը»: Ըստ նրա՝ առաջարկվել է 140-200 դրամ: Կազմակերպվել են մի շարք քննարկումներ: Քննարկման արդյունքների ու տրանսպորտի մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված հաշավարկների ու հիմնավարումների հիման վրա ստացվել է ներկայացված սակագինը` 150 դրամ: Հ. Նավասարդյանը նշեց, որ սակագնի բարձրացումը կապված չէ գազի սակագնի հետ, այլ խնդիրը բարձրացել է տարիներ շարունակ:
Հ.Նավասարդյանն ասաց, որ բարձրացված սակագինը տնտեսվարողներին հնարավորություն կտա թարմացնել տրանսպորտային միջոցները, բարձրացնել սպասարկման որակը, միաժամանակ մատչելի լինի մեր ժողովրդին: «Գիտակցում ենք, որ յուրաքնաչյուր թանկացում, 1 դրամի բարձրացում, ազդելու է բնակչության վրա, այլընտրանքային տարբերակ չկա»,- ասաց նա: Հ. Նավասարդյանը հույս հայտնեց, որ տնտեսվարողները մինչև տարեվերջ 100 ավտոբուս կներկրեն:
Ա. Գևորգյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 16.00-ին տնտեսավորղներ հետ կազմակերպելու են խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվելու են իրենց պարտականությունները: Աստիճանաբան ենք գնալու ենք այլ քայլերին, աշխատելու ենք պետավտոտեսչության հետ` արգելելով, որ միկրոավտոբուսների գերբեռնված շարժվեն, ապահովելու ենք նոր քանակ, որ կանգառներում երկար չսպասեն»,- ասաց նա:
Ի դեպ, տեղեկացվեց, որ տրոլեյբուսի արժեքը նույնպես կբարձրանա 50 դրամով` հասնելով 100 դրամի:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան