«Новое Время». Ազգությամբ հայ «ԿԱՄԱԶ»-ի վարորդի ճակատագիրը բնորոշ է ներգաղթյալին
«Պոդոլսկի Նոր Մոսկվա թաղամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարը, որի արդյունքում զոհվել է տասնութ մարդ, բուռն քննարկումների առարկա է դարձել: Սա մեծ ողբերգություն է, սակայն Հայաստանում զոհվածների և տուժածների հարազատներին ցավակցություն հայտնելուց զատ, այն հետարքրքություն է ներկայացնում, քանի որ «ԿԱՄԱԶ»-ի վարորդը, ով մխրճվել է մարդատար ավտոբուսի մեջ, մեր հայրենակիցն է:
Սույն ողբերգությունն արդեն շրջանառում են Ռուսաստանում հակակովկասյան և ընդհանրապես հակամիգրանտային նոր ալիք բարձրացնելու նպատակով: Կա տեսաձայնագրություն, որտեղ (http://www.ntv.ru/novosti/630546 ) ակնհայտ երևում է, որ բեռնատարը բախման պահին արդեն իսկ կողաշրջված «թռչում էր», ինչը կարող է շատ բանի մասին վկայել` այդ թվում նաև մեքենայի հնարավոր անսարքությունների: Սակայն, չնայած այն հանգամանքին, որ դեռ շատ բան անհայտ է, դատարանը բավարարեց դատախազի և քննիչի միջնորդությունը, ովքեր պնդում էին, որ նա հանրության համար վտանգ ներկայացնող արարք է իրագործել: Դատարանը կալանավորեց Հարությունյանին, որը նույնպես տուժել էր վթարից, իր որոշումը հիմնավորելով հետևյալ դրդապատճառներով. «Նա հանդիսանում է այլ երկրի քաղաքացի և չունի մշտական բնակության իրավունք, այդ պատճառով կարող է խույս տալ հետաքննությունից, վկաների և զոհերի վրա ճնշում գործադրել»:
Դատական գործի ելքը, որոշակի վստահությամբ կարելի է կանխատեսել. Հարությունյանը դարձավ հերթական աշխատանքային միգրանտը Հայաստանից, ով հերթական միջադեպի արդյունքում կդատապարտվի երկար տարիների ազատազրկման: Հույս ունենալ, որ նա երբևէ կկարողանա սկսել կյանքը նոր էջից, շատ խաբուսիկ է:
Այս մարդը տիպիկ աշխատանքային ներգաղթյալ է, ով հեռացել էր երկրից փող վաստակելու համար: Նա աշխատում էր տեխնիկապես անսարք վիճակում գտնվող մեքենայի միջոցով և աշխատում էր անշուշտ ոչ թե օրական ութ ժամ այլ շատ ավելի երկար: Ինչու՞ են խախտվել նրա աշխատանքային իրավունքները: Հենց այն պատճառով, որ նա օտարերկրացի է, «գաստարբայտեր», միգրանտ: Վերջին երկու բառերը Ռուսաստանում արդեն վիրավորական բնույթ են ստացել: Այսպիսի մարդկանց շահագործում են ու ատում, նվաստացնում, տուգանում… և զզվում են: Յուրաքանչյուր կոնֆլիկտային իրավիճակում, եթե առկա է ներգաղթյալ, ապա նա անպայման մեղավոր է: Ընդ որում, Ռուսաստանը եզակի չէ այս առումով:
Այսպիսով, մեր հերթական հայրենակիցը գնաց գումար վաստակելու, բայց հայտնվեց անդունդի եզրին: Սա բավականին տարածված իրավիճակ է, քանի որ միգրանտների իրավունքները, այնպիսի երկրներում, ինչպիսին Ռուսաստանն է, գործնականում չի պաշտպանվում: Ըստ այդմ էլ, նա հենց ինքն է դառնում հանցագործության զոհը և, չունենալով իրեն պաշպավնելու ոչ մի այլ միջոց, դիմում է Քրեական օրենսգրքի խախտմանը: Խոսքը անձամբ Հարությունյանի մասին չէ, այլ` ընդհանուր իրավիճակի:
Բացի այդ, հարց է առաջանում` Հարությունյանը փող ունի՞, հաջողվե՞լ է նրան ինչ-որ բան հավաքել: Կարծում եմ` ոչ: Որպես կանոն, ներգաղթյալները ամբողջ աշխատած փողը ծախսում են ապրելու, սնվելու և կաշառք բաժանելու վրա: Եվ ահա ինձ համար գլխավոր հարցը. կարո՞ղ էր Հարությունյանը Հայաստանում «ԿԱՄԱԶ»-ի վարորդ աշխատել և ապրելու համար փող վաստակել: Համոզված եմ` կարող էր: Սակայն, հավատալով «խոպանի» հեքիաթային երազանքներին, ինչպես և մեր շատ հայրենակիցներ, հայտնվեց մղձավանջային երազի մեջ, որից արդեն չի կարող փախչել:
Այս իրավիճակը միակը չէ: Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը` Հայաստանից արտագաղթողների 80%-ը խեղում է իր և իր ընտանիքի ճակատագրերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան