ՊԵԿ-ի միջոցառումները կազմակերպվում են բավական «էլիտար» պայմաններում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջոցառումներն ամեն անգամ կազմակերպվում են բավական «էլիտար» պայմաններում։
«ՊԵԿ-ը վերջերս 1 մլն 176 հազար դրամ է ծախսել խորհրդաժողովի կազմակերպման համար։ Այդ գումարը վճարվել է «Ռենկո ԱրմԷստեյտ» ՍՊԸ-ին, որպեսզի վերջինս տրամադրի ստանդարտ՝ մեկտեղանոց 4 սենյակ՝ Ինտերնետ կապով, ինչպես նաև՝ լողավազանի, մարզասրահի և, ամենակարևորը, սաունայի ծառայություններով։ Ուշագրավն այն է, որ ՊԵԿ-ին նման ծառայություններ մատուցած «Ռենկո ԱրմԷստեյտ» ընկերությունը, ըստ իր պաշտոնական կայքի, զբաղվում է շինարարությամբ, ինչպես նաև շենքերի նախագծումով և մոնտաժումով։ Ի դեպ, ըստ պաշտոնական տվյալների՝ այս ընկերության ղեկավարը հայ չէ. տնօրենը Մարկո Ֆերակուտին է»,-գրել է «Ժողովուրդ»-ը: