Հայեցակարգը ստորագրված է. 10 ընկերություն կպայքարի ազգային փոխադրողի համար
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ստորագրել է Հայաստանյան օդուղիների շահագործման թույլտվությունների մրցույթի հայեցակարգը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Կբեյանը, ավելացնելով, որ դրա մասին տեղեկատվությունը կհրապարակվի այսօր:
Հայցակարգը կառավարության հավանությանն էր արժանացել հունիսի 6-ի նիստում: Փաստաթուղթը, հիշեցնենք, ենթադրում է մրցույթի միջոցով երեք հայկական ավիափոխադրողների ընտրություն: Ավիափոխադրողները պետք է ունենան հայաստանյան գրանցում: Կառավարությունում հույս ունեն, որ այսպիսով կարող են հասնել մրցակցային դաշտի ձևավորմանը:
Ինչպես տեղականում ենք Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնական էջից, այս պահին ՀՀ գրանցում ունեցող օդանավ շահագործող 10 ընկերություն կա: Դրանք են`
1. «Ատլանտա Յուրոփիան Էյուեյս» ՍՊԸ
2. «Սաութ Էըրլայնզ» ՍՊԸ
3. «Հայք Ավիա» ավիաընկերություն ՓԲԸ
4. «Էյր Արմենիա» ՓԲԸ
5. «Ռիլայըբլ յունիք սերվիսիզ ավիեյշն» ՍՊԸ 6. «Տարոն-Ավիա» ՍՊԸ
7. «Արկ-Էյրվեյզ» ՍՊԸ
8. «Վետերան Ավիա» ՍՊԸ
9. «Սկիվա Էյր» ՍՊԸ
10. «Սկայ Նետ Էյրլայնս» ՍՊԸ:
Հիշեցնենք, որ մինչ այս ազգային ավիափոխադրող համարվող «Արմավիա» ընկերությունն այս տարվա մարտի 29-ից դադարեցրել է չվերթները, հայտարարել սնանկության գործընթաց սկսելու մասին, սակայն դատարան չի դիմել, փոխարենը Հանրային խորհրդին ներկայացրել է առողջացման ծրագիր` ակնկալելով հարկային ու այլ արտոնությունների տրամադրում:
Նախորդող հրապարակումներ`
Հաստատվեց օդային փոխադրումների բնագավառի փուլային ազատականացման ռազմավարությունը
Արտյոմ Մովսեսյան. «Հայաստանում այսօր կան ավիափոխադրողներ, որոնք ավելի լավ ծառայություններ կարող են մատուցել քաղաքացիներին»
ՔԱԳՎ. Ակնկալվում է, որ մրցույթը կհայտարարվի հաջորդ շաբաթ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում