Արցախի նախագահը հանձնարարականներ է տվել
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին հանդիպում է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում մշտական ներկայացուցչությունների պատասխանատու աշխատողների հետ: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարն անդրադարձել է հանրապետության արտաքին քաղաքական օրակարգին, առկա խնդիրներին, կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և այլ հիմնախնդիրների:
Կարևորելով ակտիվ ու նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարելու հրամայականը՝ նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում